Կա նոր սերունդ, որը ներկայացնում է քաղաքական հայտ. Զ. Փոստանջյան

Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի գործունեությանը նշեց, որ   վերհիշում է  2004 թվականի ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը, երբ  նույնպես տեղի ունեցավ մի «արյունալի» գործողություն Բաղրամյան պողոտայում, երբ քաղաքացիները բողոքում էին. «Փակվել էր «Ա1+»-ը, և այլն, այսինքն՝ քաղաքական ուժերի նկատմամբ և մեր լրատվամիջոցների նկատմամբ բիրտ ուժն անընդհատ կիրառվել է, բայց մենք լռել ենք, հանդուրժել ենք, այդ «Սասնա ծռեր» անվան տակ մենք անցկացրեցինք նաև ռոք փառատոն, որի համար նաև թողարկեցինք շապիկներ: Հիմա ընդամենը 12 տարի է անցել այդ ժամանակահատվածից, ու մենք էլի դիմում ենք «Սասնա ծռերի» օգնությանը՝ բնազդաբար, գիտակցաբար, որովհետև, երբ դու թույլ չես տալիս կուսակցությունների գործունեությունը, խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, քաղաքական դաշտը սկսում է փոշիանալ և վերածվում է այն ամենի, ինչը հիմա մենք տեսնում ենք»: Ըստ Զ. Փոստանջյանի՝ քաղաքական կուսակցությունները չկարողացան այդ դաշտում գործել, որովհետև նրանց ցեղասպանության ենթարկելու գործողություններ են իրականացվել: Նա հիշեց, որ ինքը եկել է քաղաքականություն, որովհետև «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը փակ էր: «Այդ ժամանակվա դահիճը Ռոբերտ Քոչարյանն էր, որ այդ հրամանը տվել էր: Ես քաղաքական գործիչ չէի, բայց եկա, դարձա քաղաքական գործիչ: Քաղաքական դաշտի փոշիացումն ու հոշոտումը տեղի է ունեցել 1994 թվականից մինչև հիմա, և այդ դաշտը, անընդհատ այդպես ոչնչացվելու հետևանքով, հիմա ունակ չէ արձագանքելու նրան, ինչ կատարվում է: Բայց դրա հետ մեկտեղ՝ մենք պետք է հասկանանք, որ հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, որտեղ կա նոր սերունդ, որը ներկայացնում է քաղաքական հայտ. քաղաքական հայտը համերաշխությունն է «Սասնա ծռերի» գործողության հետ: Այսինքն՝ սա նշանակում է, որ քաղաքական հայտը ձևավորվում է, քաղաքական կուսակցությունները, որ կհանձնեն այս քննությունը, նրանք կդառնան քաղաքական առաջատարները, հիմա այս փուլի մեջ ենք մենք հայտնվել»,- նշեց պատգամավորը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am