Ստամբուլում թերթի հղի աշխատակցուհուն ծեծել են բաց հագուստի համար
Evrensel թերթի աշխատակից Խազալ Օլմեզը, գտնվելով հղիության 6-րդ ամսում, Ստամբուլում ծեծի է ենթարկվել արմատական իսլամիստների կողմից այն բանի պատճառով, որ բաց հագուստ է կրել, հայտնում է Hurriyet-ը:РИА Новости-ի հաղորդմամբ՝ հարձակմանը մասնակցել է 2 կին և 1 տեղամարդ, որոնք հայտարարել են, որ այսուհետ նա «պետք է հագնվի, ինչպես մենք ենք ցանկանում և լսի մեզ»: «Ես իմ սովորական երթուղով աշխատանքից տուն էի վերադառնում, երբ ինչ-որ մեկը հանկարծ քաշեց մազերս։ Շրջվեցի ու փարանջայով կին տեսա։ Հարցրեցի, թե ինչ է պատահել, բայց նա սկսեց հարձակվել ինձ վրա, մեղադրելով, որ բաց հագուստ եմ կրում ու Գյուլենի կողմնակիցն եմ»,- պատմել է Օլմեզը։ Կինը պատմել է, որ նրանք կոչ են արել անցորդներին հարձակվել իր վրա և դատաստան տեսնել իր հետ: Օլմեզը հայտնել է, որ իսլամիստների խումբը շարունակել է իրեն ծեծել անգամ ընկած ժամանակ:
