Նավթի գինը կխորտակի ոչ միայն Ռուսաստա՞նը

Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը նոր ռեկորդներ է սահմանել: Այն երեկ երեկոյան կազմել է 85,59 ռուբլի: Եվրոյի փոխարժեքը հասել է 93,302 ռուբլու: Սա արդեն կարելի է ողբերգական սահմանագիծ համարել:  ՌԴ Կենտրոնական բանկն արտակարգ խորհրդակցություն էր գումարել՝ հրավիրելով բանկիրների, որոնք պահանջում են վերադարձնել նորմատիվների հաշվարկի արտոնյալ փոխարժեքը և աջակցության լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել: Նավթի գները դեռևս չեն հասել իրենց նվազագույն մակարդակին, սակայն Ռուսաստանի տնտեսությունը, հարմարվելով նոր պայմաններին, միջնաժամկետ հեռանկարում կսկսի նորից աճել, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում կայացած «ՎՏԲ Կապիտալ» գործնական նախաճաշի ժամանակ ասել է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը։ «Դա կարող է լինել բարելի դիմաց 18 և 16 դոլար գինը, որն իհարկե երկար չի պահպանվի, և հետո գինը կսկսի աճել»,- ասել է Կուդրինը։ Նրա կարծիքով կան շատ հանգամանքներ, որոնք կօգնեն հաղթահարել այս ժամանակաշրջանը՝ երկրի պաշարները, Ռուսաստանի փոքր պարտքը՝ ՀՆԱ մոտ 15.5 տոկոս. «Մենք կարող ենք պարտքեր անել։ Ճկուն փոխարժեքն օգնում է ադապտացնել տնտեսությունը»։ Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,42 տոկոսով՝ հասնելով 28,47 դոլարի մեկ բարելի դիմաց։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,65 տոկոսով՝ հասնելով 28,06 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Նավթի գների անկումն իր վրա զգացել է ոչ միայն Ռուսաստանը, այլև նրա հարևանները՝ Ղազախստանն ու Ադրբեջանը, հայտնում է news.am-ը: Այս երկրների արժույթները՝ տենգեն և մանաթը, անցյալ տարի աշխարհում ամենամեծ անկումն են գրանցել: Բայց, այսպես թե այնպես, Ռուսաստանում կտրուկ էժանացած նավթի բացասական հետևանքներին բախվեցին տարածաշրջանի բոլոր երկրները: Այս մասին գրում է ՌԲԿ-ն: S&P գործակալության տվյալներով, ԱՊՀ յոթ ինքնիշխան երկրներից երեքի վարկանիշը բացասական կանխատեսում ունի. դրանք Ադրբեջանի, Ղազախստանի և Ռուսաստանի վարկանիշներն են: Եվ սրանք տարածաշրջանում բարձր վարկանիշ ունեցող երեք պետություններ են: 2015-ին Ադրբեջանն ու Ղազախստանը, Ռուսաստանից հետո, լողացող փոխարժեք սահմանեցին՝ վճարային հաշվեկշռի ուժեղացված ճնշման ֆոնին: Bloomberg-ի տվյալներով, 2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016-ի հունվարի 21-ն ադրբեջանական մանաթը դոլարի հանդեպ 52%-ի անկում է գրանցել, ղազախական տենգեն՝ քիչ ավելի (այս երկու արժույթները 2015 թվականին աշխարհում ամենամեծ անկումը գրանցեցին): 2015 թվականի սկզբից ամենաշատ արժեզրկված երրորդ արժույթը Բելառուսի ռուբլին էր՝ 46%-ի չափով (համեմատության համար. ռուսական ռուբլին դոլարի հանդեպ 30%-ի անկում գրանցեց): Մանաթի վրա նավթի գների ճնշման հետևանքով Ադրբեջանի ոսկու պահուստները կրճատվեցին՝ 2014 թվականի օգոստոսի 15.2 մլրդ դոլարից 2015-ի նոյեմբերին հասնելով 6.2 մլրդ դոլարի: Այս մասին գրում է Royal Bank of Scotland-ի փորձագետները: «Չնայած զգալի արժութային միջամտություններին, Ադրբեջանի Կենտրոնական բանկը ստիպված էր 2015 թվականին երկու անգամ՝ փետրվարին և դեկտեմբերին, արժեզրկել մանաթը, և դոլարի փոխարժեքը արժեզրկումից առաջվա 0.785-ից հասավ 1.635-ի (հունվարի 19-ի դրությամբ)»,- ասվում է բանկի հաշվետվությունում: Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ծրագրում է սահմանափակել երկրից արտարժույթի դուրսբերումը՝ արտասահմանում անշարժ գույք, հողատարածք, արժեթղթեր կամ ուղղակի ներդրումներ իրականացնելու նպատակով դուրս բերվող գումարից 20%-ի չափով պահումների հաշվին: Royal Bank of Scotland-ի փորձագետների կարծիքով, Ադրբեջանի ձեռնարկած արժութային վերահսկողության և դեպոզիտների լիարժեք ապահովագրման միջոցառումները փոքր-ինչ ուշացած պատասխան են տնտեսական իրավիճակին: Ըստ S&P-ի, Ադրբեջանի ՀՆԱ-ն 2015 թվականին իրական արտահայտությամբ աճել է 2.5%-ով: 2016 թվականի համար գործակալությունը 2%-ի աճ է կանխատեսում: Ղազախստանի պարագայում այս թվերը կազմում են, համապատասխանաբար, 1 և 1.8%: 2017-ին երկրի իրական ՀՆԱ-ն կաճի 3%-ով: Բելառուսի վրա նավթի գների անկումն ազդում է միանգամից մի քանի առումներով: Մի կողմից՝ այն Ռուսաստան սպառողական ապրանքներ և մեքենաշինական արտադրանք է արտահանում, իսկ ռուսական շուկան լավագույն ժամանակները չի ապրում: S&P-ի գնահատմամբ, 2015 թվականին բելառուսական արտահանումն իրական արտահայտությամբ 5%-ի անկում է գրանցել, չնայած 2016-ին, գործակալության վերլուծաբանների կարծիքով, 1%-ով կաճի: Բելառուսը ևս մեկ խնդիր ունի. պետական պարտքի առաջնահերթություն: Երկրի վճարային հաշվակշիռը լավագույն վիճակում չէ, արժույթն արժեզրկվում է: Ամեն տարի այդ պարտքի մի մասի վերաֆինանսավորման հարցում օգնել է Ռուսաստանը: Օրինակ՝ անցյալ տարի, Բելառուսը 1 մլրդ-ի եվրոբոնդը վերաֆինանսավորեց ռուսական երկարաժամկետ վարկի օգնությամբ: Ռուսաստանի համար դա հսկայական գումար չէ, սակայն հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը նշեց, որ բյուջեն կարող է «դադար վերցնել նոր վարկերով պարտականություններ ստանձնելու տեսանկյունից», չնայած արդեն ստանձնած բոլոր պարտականությունները Ռուսաստանը կկատարի: Կան տնտեսություններ, որոնք մեծապես կախված են աշխատանքային միգրանտների եկամուտներից: Այդպիսի երկրներից են Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը: Համաշխարհային բանկի գնահատմամբ, 2013-ին Տաջիկստանի ՀՆԱ-ի 49%-ը բաժին է ընկել դրամական փոխանցումներին, հիմնականում՝ Ռուսաստանից: Հայաստանի պարագայում այդ ցուցանիշը 21% է եղել: Ռուսաստանի ԿԲ-ի տվյալներով, դրամական փոխանցումների համակարգի միջոցով Ռուսաստանից Տաջիկստան փոխանցումներն անցյալ տարվա երրորդ եռամսյակում, 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կրճատվել են 73.5%-ով՝ 1.35 մլրդ դոլարից հասնելով շուրջ 358 մլն դոլարի: Իսկ Ռուսաստանից Ուզբեկստան դրամական փոխանցումները 2015թ. երրորդ եռամսյակում, 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 65%-ով: Երեք եռամսյակների հաշվարկով անկումը կազմել է 59%: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am