«Դաշնակցությունը պատասխանատվություն ունի մարտի 1-ի համար»

«Դաշնակցությունը 1998 թվականից սկսած սպասարկում է վարչախմբի շահերը, պարբերաբար լինելով կոալիցիայի մեջ, պարբերաբար զբաղեցնելով պաշտոններ, ապա հրաժարվելով դրանցից, բայց մնացած հարցերում միշտ հավատարիմ մնալով ՀՀԿ-ին»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀԿ և ՀՅԴ հնարավոր կոալիցիայի մասին հայտարարություններին նկատեց  «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը: Մակեյանը հնարավոր կոալիցիան անակնկալ չի համարում: Նա գտնում է, որ դաշնակցության «հին ընկերները չեն դավաճանում» կարգախոսը դարձել է անեկդոտ և որոշ կուսակցականները ստվեր են գցել անգամ իրենց նախորդների գործնեության վրա: Պետրոս Մակեյանը նկատում է, որ սպասարկելով հանրապետական կուսակցության շահերը ՀՅԴ-ն մասնակից դարձավ  նաև  2008 թվականի  մարտի 1-ի արյունոտ իրականությանը: «Նրանք ունեն պատասխանատվություն մարտի 1-ի համար: Նրանք նաև պատասխանատվություն ունեն հանրաքվեից հետո իշխանության կեղծիքները լեգիտիմացնելու պարագայում»,-ընդգծեց Պետրոս Մակեյանը: Քաղաքական գործիչը փաստեց,որ հնարավոր կոալիցիայի դեպքում դաշնակցությունը փորձելու է ստանալ այն նախարարությունների պորտֆելները, որից հնարավորինս շատ ֆինանս է հնարավոր կորզել: «Մենք դրա ականատեսը արդեն եղել ենք: ՀՅԴ –ն ներկայացնող պատգամավորները մեկ անգամ արդեն հարստանալու հնարավորությունը բաց չեն թողել: Հիշենք` Դավիթ Լոքյանին ու Լևոն Մկրտչյանին: Նրանք օլիգարխներ են հիմա: Տխուր իրականությունը ակնհայտ է ու մեր հիշողությունը մեզ չի խափում: Դաշնակցությունը դեռ կփորձի փրկել հանրապետականին, բայց ապագայում ամեն բան իր տեղում կլինի»,-հավաստեց Պետրոս Մակեյանը: Նշենք, որ ՀՅԴ-ն  իշխող կոալիցիայի մաս կազմելու հարցի շուրջ  օրերս  բանակցություններ է  ունեցել Հանրապետության նախագահ և իշխող կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ: Նկատենք, որ ՀՅԴ սփյուռքի ներկայացուցիչները որևէ բացահայտ դիտարկումներ չեն արել: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am