Զվարթնոցից հետո Սևա՞նը. ամեն բան վաճառվում է

«Նման հարցերի նկատմամբ ես բացասական վերաբերմունք ունեմ: Որոշումը նախարարությունը կընդունի, թե քաղաքապետարանը դա նշանակություն չունի: Երկիրը վաճառված է, ըստ էության երկիրը տրված է սրան-նրան: Հետևաբար կարող է երկիրը տրված լինել կրիմինալ սուբյեկտների: Այ` սրա զոհն են Երիտասարդական պալատն ու արդեն Զվարթնոց օդանավակայանի շենքը»,- Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով  Զվարթնոց օդանավակայանի հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշմանը ասաց ԱԺ ԲՀԿ-ական  նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Բոստանջյանը գտնում է, որ հանրապետության ցանկացած կարևոր արժեք կարող է օտարվելի ի օգուտ ազգի հետ կապ չունեցող մեկի: Նա չի տարակուսում, որ մի օր էլ կվաճառվի Սևանա վիճը: «Ստացվում է այնպես, որ մեր հանրապետությունը կարելի է անհոգի ու ազգի հետ կապ չունեցող մեկին օտարել: Ու նման սուբյեկտների մոտ տարատեսակ ցանկություններ են ծնվում: Ասենք` քանդել Երիտասարդական պալատի շենքը: Հետո ախորժակները բացվելով հերթի են դնում Աֆրիկյանների տունը ու մնացածը»,-փաստում է Բոստանջյանը: Բոստանջյանը մտահոգ է, քանի որ երիտասարդ սերունդը ապագայում պատմամշակութային արժեքների մասին գաղափար չի ունենալու: «Հիմա արդեն կարևոր չէ Զվարթնոցի տեղում խաղտուն կլինի, թե այլ էժանագին արժեքների տիրույթ: Կարևորը այն է, որ մեր հազարամյակներով ձևավորած պատիվն ու հարգանքը կորցնում ենք այն մարդկանց պատճառով, ովքեր մանկուց արժեքների նկատմամբ հարգանք ու վերաբերմունք չեն ունեցել»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) մասնաշենքը քանդելու առաջարկությամբ: Երևանի քաղաքապետարանին կից քաղաքաշինական խորհուրդը միաձայն մերժել էր դիմումը: Օդանավակայանի կառավարիչը հին մասնաշենքը քանդելու մտադրությունը բացատրում է նրանով, որ կառույցի պահպանումը եւ վերականգնումը լուրջ ծախսեր է պահանջում: Բացի այդ, ընկերության կողմից մշակված «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման ծրագրով հին մասնաշենքի տարածքում այլ կառույց է նախատեսվում: Հիշեցնենք, որ օրերս հին ուղևորային համալիրի էստակադան քանդելու վերաբերյալ որոշումը կայացվել է: Լուսինե Ղազարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am