Աղվան Հովսեփյանը փորձառու է. քննչականում իրավիճակն ավելի կբարդանա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ վերաբերմունք ունի «զանգվածային անկարգություն» բառակապակցության նկատմամբ: Հուլիսի 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների արդյունքում հետապնդվող գործիչների եւ ցուցարարների մի զգալի մասին ՀՀ ՔԿ-ն մեղադրում է հենց զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչդեռ զանգվածային անկարգություն ցուցարարների կողմից, որպես այդպիսին, տեղի չի ունեցել: Հիշեցնենք, որ ՀՀ ՔՕ 225-րդ «Զանգվածային անկարգություններ» հոդվածի 5-րդ մասը հստակ սահմանում է. «Զանգվածային անկարգություններ են համարվում բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված մեկից ավելի անձանց գործողությունները, որոնց հետեւանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը»: Իհարկե, այսպիսի իրադարձություններ տեղի են ունեցել Սարի թաղում, հանրության աչքի առաջ, սակայն ցանկացած ոք կարող է փաստել, որ քաղաքական գործիչները, քաղաքացիական ակտիվիստները եւ ցուցարարները վերը նկարագրված արարքներից եւ ոչ մեկը չեն արել: Բոլոր հակաիրավական գործողություններն իրականացվել են ոստիկանների եւ նրանց աջակցությունը վայելող քաղաքացիական հագուստով թաղային խուժանի կողմից: Ու եթե սա հերթական անգամ հաշվի չառնվի, եւ 2008-ի մարտի 1-ի քրեական գործերի նման նույն ավյունով սկսեն ստեղծագործել այս անգամ էլ քննչականում, իրավիճակն ավելի կբարդանա»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am