Հայաստանը չպիտի դառնա ոչ Լիբանան, ոչ Հյուսիսային Կորեա, ոչ էլ Կրասնոդարի երկրամասի մաս

Ներկայացնում ենք Առավոտ  թերթի խմբագրականից մի հատված. «Հայաստանն, այո, չպիտի դաрնա անցած դարի Լիբանան, որտեղ զանազան զինված խմբեր փորձում էին իրենց քաղաքական խնդիրները լուծել զենքի ուժով (1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմի արդյունքում զոհվել է ավելի քան 100 հազար մարդ)։ Նրանք, ովքեր դաստիարակվել են այդ ավանդույթներով, պետք է համակերպվեն այն մտքի հետ, որ Հայաստանում պարտավոր են ապրել բոլորովին այլ մտածողությամբ և այլ կանոններով։ Հայաստանը չպիտի դառնա նաև Հյուսիսային Կորեա կամ Ուզբեկստան, որտեղ բացի իշխանության հանդեպ «երջանկության» և «երախտագիտության» զզացմունքներից՝ որևէ այլ զզացմանբ հնարավոր չէ արտահայտել։ Բայց, ճիշտն ասած, ես այդ երկու վտանգներին զուգահեռ տեսնում եմ ավելի կարևոր վտանգ՝ որ Հայաստանը դառնա Կրասնոդարի երկրամասի մաս։   25 տարում Հայաստանի էլեկտորատը փոխվել է, երիտասարդները չեն տեսել Սովետը և չունեն դրա մասին «քաղցր հուշեր»։ Նրանք տեսնամ են, որ Արցախի հարցում Ռուսաստանն ունի ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում, որն արտահայտվում է թե՛ քաղաքական և թե՛ ռազմական ոլորտում։ Նրանք տեսնում են Ռուսաստանի համոզմունքը, որ ինչ էլ անեն մեր գլխին, միևնույն է՝ Հայաստանը «նրանց գրպանում է»։ Նրանք տեսնում են նաև ռուսաստանյան վերնախավի ամբարտավան կեցվածքը, որը հիմնված է այդ համոզման վրա։ Նրանք չեն հավատում, որ այդ երկիրը մեր անվտանգության երաշխավորն է։ Վերջապես՝ նրանք, հավանաբար, նկատած կլինեն, որ Ռուսաստանի որոշ շրջանակներ ակնհայտորեն ցանկանում էին, որ «Սասնա ծռերի» խնդիրը լուծվեր մեծ արյունահեղությամբ։   ...Այո, Ժիրինովսկին ծաղրածու է։ Բայց Ելցինն էլ ժամանակին  ասել էր ՝   «Никуда не денутся»»,–գրում է թերթի խմբագիրը։   Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am