ՀՅԴ-ն դավաճանում է իր սկզբունքներին, ՀՀԿ-ն վստահ է...

«Կարծում եմ` անակնկալ չկա, Սահմանադրությունը դրել է այդ սկզբունքը, որ առաջիկայում պետք է միակուսակցական համակարգ լինի: Առաջիկայում , երբ կոալիցիաները կազմվեն՝ պարզ կդառնա, թե այդ համակարգը ոնց է գործելու» հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիայի հնարավոր ստեղծմանը,  հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Խառատյանը փաստեց, որ նոր Սահմանադրությունը ահռելի հակասություններ է պարունակում դաշնակցության 1998 թվականին առաջադրած ծրագրային հիմքերի հետ: «Այդ հակասություններից թիվ մեկն այն է, որ Սահմանադրությունը հաստատում է՝ ՀՀ-ն ամենածանր կապիտալիզմի ճանապարհն է ընտրել, հավասարությունն այսպիսի տնտեսության պայմաններում անհնար է, պետք է լինի անհավասարություն: Իսկ ՀՅԴ-ն իր ծրագրում խոսում էր սոցիալական արդարության, հավասարության մասին, միակ արդարի: Շատ լուրջ հակասություն կա: Հղում անել, թե իբր ՀՅԴ-ի երազանքն է իրականանում պառլամենտական համակարգի, դրանից ՀՅԴ-ի ծրագրի տեսլականի իրականացումը չի փոխվում»: Խառատյանը ընդգծեց, որ քաղաքական դաշինք կազմելու այսօրվա ՀՅԴ-ի հայտարարությունը թույլ է տալիս ասել, որ ՀՅԴ-ն իր սկզբունքներից որեւէ մեկի համար չի աշխատում, դրանք երկրորդական են եւ թղթի վրա. «Մեծ ցավով եմ սա ասում, ես որպես անհատ, պաշտպանում եմ այդ սկզբունքները: Այս պահին ՀՅԴ-ն է միայն, որ իր սկզբունքներին դավաճանում է: ՀՀԿ-ն իր սկզբունքից հետ չի վերադառնում»: Ազգագրագետը տարօրինակ համարեց, որ Սփյուռքի դաշնակցական կառույցներից որեւէ մեկնաբանություն չեղավ այս քննարկումների շուրջ: ԱԺ ՀՀԿ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ փաստեց, որ դեռ պարզ չէ կոալիցին ինչ սկզբունքով է ձևավորվում. «Այն իրավիճակում, որ մենք գտնվում ենք քաղաքական, արտաքին մարտահրավերների առումով, ինչքան քաղաքական ուժերը միավորված լինեն՝ այնքան լավ»: Լրագրողի դիտարկմանը, թե ի՞նչ է  պատրաստ զիջել ՀՀԿ-ն՝  ՀՅԴ-ի հետ կոալիցիայի գնալով, Լեռնիկ Ալեքսանյանը պատասխանեց. «Կոալիցիաները հենց այնպես չեն ստեղծվում: Ծրագրեր կան, որոնք պիտի լուծվեն: Ես դեմ եմ, որ մտնում են կոալիցիա ու դուրս են գալիս: Ինչ-որ կանոններ պետք է լինեն: Գտնում եմ, որ կոալիցիայի հետ կապված պետք է ինչ որ շրջանակ գծվի»: Քննարկման երրորդ բանախոսը Դեմոկրատական կուսակցության առաջնորդ  Արամ Սարգսյանն անդրադարձավ ընտրական օրենսգրքին. «Եթե պիտի շարունակեն փող բաժանեն էլի մեր խեղճ ժողովրդին, ինչ ուզում եք անեք՝ էլի կեղծիքները լինելու են, ոչինչ չի փոխվելու»,-ընդգծեց Արամ Սարգսյանը հավելելով, որ հաջորդ խորհրդարանում համամասնական ցուցակի առաջին տասնյակում միևնույնն է օլիգարխներն են լինելու: Աստղիկ Ավագյան  

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am