Սրտի և թոքի վիրահատություն է տարել. կալանավորված նախկին փոխնախարարը հերքում է

«Վահան Շիրխանյանը առողջության հետ կապված լուրջ խնդիր ունի: Կալանավորումը բավականին վատ է անդրադառնում նրա առողջական վիճակի վրա»,-այս մասին Հայելի.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարարի պաշտպան Տիգրան Տեր-Եսայանը: Նշենք, որ Շիրխանյանը կալանավորվել է Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեղադրանքով: Տեղեկացնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Վահան Շիրխանյանի պաշտպաններ Տիգրան Տեր-Եսայանի  ու Ստեփան Ոսկանյանի բողոքը՝ իրենց պաշտպանյալին կալանավորելու՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Կողմը վերաքննիչ բողոքում բարձրացրել էր առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորումն ընտրելու, ինչպես նաև գրավ չկիրառելու օրինականության ու հիմնավորվածության հարցը: Վերաքննիչ դատարանում պաշտպանական կողմը, մասնավորապես, հայտնել  է, որ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով և Եվրոպական կոնվենցիայով ամրագրված՝  գրավի կիրառումը բացառող որևէ հիմք չի նշվել «Վահան Շիրխանյանը ըստ էության այս գործի հետ ոչ մի առնչություն չունի, քանի որ նա ընդամենը ծանոթ է եղել վնասազերծված զինված խմբի որոշ անդամների հետ: Ընդամենը զրուցել և այդ շրջանակներում շփվել են: Նա խմբի գաղափարների իդեոլոգը չի ու կտրականապես հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները»,-ընդգծեց պաշտպանը հավելելով, որ Շիրխանյանը բավականին պատկառելի տարիքում է և նման առողջական վիճակում գտնվելով հայտնվել է բարդ իրադրության մեջ: «Սրտի և թոքի վրահատություններ է տարել ու բանատային պայմանները ծանր են անդրադառնում նրա վրա»,-նկատեց Տիգրան Տեր-Եսայանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն: Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի՝ սեփական տներից մեկում վնասազերծել են մինչ ատամները զինված մի քանի անձանց: Լուսինե Ղազարյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am