Եղբայրս աջ ձեռքով չի կարողանում կրակել. Վարազդատ Բարսեղյան

ՀՀ ոստիկանության ենթասպա Յուրի Տեփանոսյանի սպանությունից հետո ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության զորքերի զինծառայողի զոհվելու կապակցությամբ շահարկվեց հարցը, թե արդյո՞ք նա սպանվել է ՊՊԾ գնդի տարածքից արձակված կրակոցից: Իրավապահների կողմից տվյալ տարածքի, իրավիճակի, գնդակի հետագծի ուսումնասիրության արդյունքում, ըստ նախնական տվյալների, կրակոցն արձակվել է ՊՊԾ գնդի տարածքից եւ լուսանկարներ հրապարակեց, որոնցից մեկում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը: Լուսանկարի հրապարակումից հետո համացանցում բազմաթիվ վարկածներ առաջ քաշվեցին, որոնց մեծ մասի համաձայն՝ լուսանկարը ֆոտոշոփի արդյունք է: Սմբատ Բարսեղյանի եղբայրը՝ Վարազդատ Բարսեղյանը, Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ բազմաթիվ փաստեր կան, որոնք ապացուցում են, որ լուսանկարն ենթարկվել է մշակման: «Կարեւորն այն է, որ ինքն այդ կողմով չի կարողանում կրակել: Հակառակ կողմից է զենքը պահում: Այսինքն՝ նկարը հավաքած է որոշ տարբեր պատկերներից: Կային դիտարկումներ, որ տարբեր «պիքսելներով» է լուսանկարը հավաքած»,- ասաց Վարազդատ Բարսեղյանն ու պատմեց, թե ինչպես է իր եղբայրը բանակում կրակել հրազենից: «Զենքը դրել է ձախ ուսին, աջով բռնել է փողը: Մոտավորապես այդպես, բայց ես էլ եմ նույն ձեւով կրակում՝ ձախ կողմով»,- ասաց նա: Լուսանկարի դիտարկմամբ առաջ է քաշվում հետեւյալ արձանագրումները՝ պայմանական դիպուկահարի ձեռքերը լղոզված են, ավտոմատը բռնելուց աջ ձեռքի արմունկն երեւում է, որը չպետք է երեւար, օպտիկայի ու հրազենի առանցքները զուգահեռ չեն, ակնհայտ է, որ էկրանից է նկարած, իսկ մեջքի եւ գլխի հատվածում առկա սպիտակ եզրերը բնական չեն: Լուսանկարի բուռն քննարկումից հետո ոստիկանության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց 14 վայրկյան տեւողությամբ մի տեսանյութ, որը բազմաթիվ պնդումների համաձայն՝ էկրանից է նկարված: Ուշագրավն այն է, որ տեսանյութում ենթադրյալ դիպուկահարը հրազենը կրակի պատրաստ դիրքում չի պահել, այլ դրված է ՊՊԾ գնդի տանիքին: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am