Հայ-ամերիկյան խորհուրդ. այլեւս չօժանդակել ՀՀ ոստիկանությանը

20:42 Հայ-ամերիկյան խորհուրդը (Armenian Council of America) նամակով դիմել է ԱՄՆ կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել բոլոր տեսակի օժանդակությունը եւ համագործակցությունը Հայաստանի ոստիկանական համակարգի հետ: Ինչպես ասվում է տարածված հաղորդագրությունում, Հայ-ամերիկյան խորհուրդը նման նամակով է հանդես եկել՝ կապված վերջին օրերին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Նամակում Armenian Council of America-ն դատապարտում է ոստիկանական եւ քաղաքացիական հագուստներով անձանց կողմից գործադրված բռնությունները՝ քաղաքացիների եւ լրագրողների դեմ: Նամակում ասվում է. Հայ Ամերիկեան Խորհուրդը նամակով մը դիմած է Միացեալ Նահանգներու կառավարութեան, պահանչելու համար դադրեցնել բոլոր տեսակի օժանդակութիւնները եւ համագործակցութիւնը Հայաստան ոստիկանական համակարգին հետ՝ վերջին օրերուն Երեւանի մէջ տեղի ունեցած իրադարձութիւններու լոյսի տակ:Պետական Գրասենեակին յղուած նամակին մէջ յատկապէս ըսուած է-.«Հայ Ամերիկեան Խորհուրդը խիստ կերպով կը դատապարտէ այն բռնութիւնները, որոնք գործադրուեցան Հայաստանի ոստիկանութեան եւ քաղաքացիական տարազով աւազակախումբերու կողմէ, ոչ միայն քաղաքացիներու դէմ, որոնք կ՚օգտագործէին իրենց ազատ արտայայտուելու եւ համախմբուելու իրաւունքը, այլ նաեւ լրագրողներու դէմ, որոնք կը կատարէին իրենց արհեստավարժական պարտականութիւնները:«Ոստիկաններու կողմէ գործադրած այս աննախընթաց վայրագութիւնները, խաղաղ եւ անզէն ցուցարարներու նկատմամբ, յատուկ են ճնշող վարչակարգերուն եւ ոչ թէ՝ ժողովրդավարական երկիրներուն։ Հայ Ամերիկեան Խորհուրդը կոչ կ՛ընէ Պետական Քարտուղարութեան՝ առկախելու ամերիկեան կառավարույեան կողմէ բոլոր տեսակի օժանդակութիւնները եւ համագործակցութիւնը Հայաստանի Հանրապետութեան ոստիկանութեան հետ, մինչեւ այն ատեն, երբ Հայաստանի իշխանութիւնները պատասխանատուութեան կ՛ենթարկեն բարձրաստիճան այն ոստիկանները, որոնք ուղակի կամ անուղակի, մասնակից եղան այս դատապարտելի գործողութիւններուն:Որպէս Ամերիկահայ կազմակերպութիւն մենք կը ձգտինք, որպէսզի մեր հայրենիքը դառնայ տարածաշրաջնէն ներս ժողովրդավարութեան օրրան եւ կ՚ակնկալենք, որ Հայաստանի կառավարութեան բոլոր օղակները կը յարգեն իրենց քաղաքացիներու մարդկային տարրական իրաւունքները եւ բարձր կը պահեն ժողովրդավարութեան համամարդկային սկզբունքները»,- կ՚եզրակացնէ Հայ Ամերիկեան Խորհուրդի նամակը:    

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am