Եթե միայն մենք կանոնակարգված շնչենք ու արտաշնչենք, նման աճ տեղի կունենա.տնտեսագետ

ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով` Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը Հայաստանի համար դրական երևույթ է: Այս մասին հրավիրված  ասուլիսին հայտնեց Բոստանջյանը: «Ելնելով այն իրողությունից, որ դարեր շարունակ Իրանը լուրջ, ինքնաբավ և հավասարակշռված քաղաքականություն վարող երկիր է եղել, իր պատմական անցքերում չեմ նկատել, որ հայկական պետությանը վնասներ պատճառած լինի: Այսօրվա դրությամբ էլ Իրանն իր հավասարակշռված քաղաքականության մեջ նայում է Հայաստանի հետ հարաբերությունների ընդհանուր հեռանկարին: Հայաստանը պետք է հստակ մոտեցումներ ցուցաբերի հետագա համագործակցության համար, դա մեզ համար չափազանց կարևոր է»,- նշեց տնտեսագետը: Տնտեսագետը ընդգծում է, որ Իրանն ահնահատկ շուկա է Հայաստանի համար: Բոստանջյանի խոսքով՝  Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումները կունենան նպատակամետ միտում: Դրանից ելնելով  Իրանի հետ համագործակցության հարցում Հայաստանը շատ նուրբ քաղաքականություն պետք է իրականացնի. «Հասկանալի է, որ ռուսական ազդեցության տիրույթում ենք, և չեմ կարծում, որ Ռուսաստանը հրճվանքի մեջ կընկնի Հայաստանի՝ Իրանի հետ հարաբերությունների պայմաններում»: Վարդան Բոստանջյանը միաժամանակ ընդգծեց, որ տեսանելի ապագայում Ռուսաստանը լուռ համաձայնություն կտա Հայաստան-Իրան համագործակցության այն կետերին, որոնք ՀՀ-ն չեն հզորացնում.  «Այսինքն՝ ՀՀ-ն Իրանի հետ կարող է մինչև այն սահմանները համագործակցել, որոնց հետ կհամաձայնվի համագործակցել Ռուսաստանը»,- նշեց բանախոսը: Տնտեսագետի դիտարկմամբ ռուբլու տատանումները բացասաբար են անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա. «Այս պարագայում կոլապսային մի երևույթ է տիրում, որի մասին, ըստ էության, չեն էլ ուզում թաքցնել մինչև անգամ Ռուսաստանի իշխանություները: ՀՀ-ի ունեցած կապերը Ռուսաստանի հետ  85 տոկոս են կազմում, եթե Ռուսաստանում ոչ ցանկալի, խոցելի վիճակ է, ըստ էության, այդ նույնի հետ պրոեկտվում է նաև ՀՀ-ն»,- փաստեց տնտեսագետը: Վարդան Բոստանջյանի խոսքով՝ եթե անգամ մենք արհեստականորեն կարողանանք պահել արժույթի կայունությունը, հետագայում այն անպայման զգացնել կտա: «Առավել ևս բազմաթիվ երկրներում տարբեր արժույթներ գահավիժում են: Առհասարակ, արժույթն արտահայտում է տնտեսության իրավիճակը: Օրինակ` Ռուսաստանի պես երկրի պարագայում չեն կարողանում պահել այդ կայունությունը: Կոպիտ ասած՝ Ռուսաստանը նստած է նավթի ասեղի վրա»: Տնտեսագետի գնահատմամբ ՝ կանխատեսվող 2.2 տոկոս աճը շատ զուսպ տոկոս է. «Եթե միայն մենք կանոնակարգված շնչենք ու արտաշնչենք, նման աճ տեղի կունենա: Անկախ տնտեսական վայրիվերումներից, ես կարծում եմ, որ 2.2 տոկոս աճ ապահովելը հնարավոր է: Մեր ուժերը փոքր-ինչ մոբիլիզացնելու դեպքում որևէ խնդիր չի լինի: Եթե գոտիները ձգենք, մենք կարող էինք դրանից բարձր էլ աճ պատկերացնել»,-եզրափակեց Վարդան Բոստանջյանը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am