Ապրիլյան պատերազմը, «տարածքների հանձնումն» ու «Սասնա ծռերը»

ՊՊԾ գնդի տարածքում երեկ երեկոյան ավարտվեց «Սասնա ծռերի» կողմից զենքերը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու գործողությունները: Վերջին օրերին, երբ գերլարված էր Հայաստանի մայրաքաղաքը, ողջ Հայաստանն ու սփյուռքը «Սասնա ծռերի» կողմից Էրեբունիում Ոստիկանության պարեկապահակային ծառայության շենքի գրավումից հետո, շատերն էին մտորում մի հարցի շուրջ` իսկ եթե հանկարծ Ադրբեջանն օգտվի լարված ներքաղաքական, հասարակական ընդվզումից ու հարձակում գործի՞ և կրկնվի ադրբեջանական ագրեսիան... Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունն, ինչպես հիշում ենք, անմիջապես կապվեց` «տարածքների զիջման», իշխանությունների կողմից զիջումների գնալու պատրաստակամության հետ: Ասվում էր, որ Ժիրայրը մեկուսացվեց, քանի որ բացահայտել էր իշխանությունների ծրագրերը` քառօրյա պատերազմի վերաբերյալ: Ոմանք չէին հավատում այս վարկածին, պնդելով, թե Ժիրայր Սեֆիլյանի` ազատության մեջ մնալը չէր կարող ղարաբաղյան խնդրով, տարածքների հանձնման հարցով մեծ հասարակական ընդվզում բարձրացնել: Այժմ, ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա է հասարակական մեծ ընդվզում` սոցիալ-տնտեսական իրավիճակի, այլ խնդիրների առիթով, իսկ կիզակետում, անշուշտ, ղարաբաղյան հիմնախնդիրն է, իսկ ավելի ճիշտ` «տարածքների հանձնման» բացառման պահանջն է օդում: Իսկ սա, միանշանակ, պետք էր թե՛ իշխանությանը, թե՛ հասարակությանը: «Սասնա ծռերն», իսկապես, այս առումով արեցին իր գործը. Հայաստանի իշխանություններն այլևս առաջիկա բանակցություններում տարածքների զիջման հարցում կբռնի կոշտ դիրքորոշում` հղում անելով հայաստանյան վերջին շաբաթների մթնոլորտի վրա: Ի՞նչ ունենք այսօր` հուլիսի  17-ին «Սասնա ծռերի» քայլից հետո: Սկիզբ, և ոչ թե ավարտ: Իշխանություններին, եթե մեկ րոպե թվա, թե երեկ` հուլիսի  17-ին «Սասնա ծռերի» քայլից երկու շաբաթ անց հանգուցալուծում տեղի ունեցավ, սխալվում են: Հայաստանի ապագայի հանգուցալուծումները դեռ առջևում են: Սա պետք է գիտակցեն իշխանությունները` հետևություններ անելով երկշաբաթյա թոհուբոհի պատճառներից: Ժամանակը ցույց կտա ՝իշխանությունները հետևություններ են անելու՞,թե կրկին լծվելու են իրենց առօրյա գործին:Եթե շարունակելու են այնպես ինչպես նախկինում,ապա պետությունն է պարտվելու,իշխանությունները  <<քաջ Նազարի>> բախտին են արժանացած և եթե հիմա էլ հետևություններ չարվեն,կորցնելու են բոլորը: Հայաստանում երկու շաբաթների ընթացքում տեղի է ունեցել մտքի հեղափոխություն: Սա նոր իրականություն է հասարակության, քաղաքական դաշտի և իշխանության համար: Հայաստանն այսօրվանից կանգնած է հանգրվանում, այդ հանգրվանից կամ սկիզբ է առնելու դեպի զարգացում գնացող Հայաստան` հասարակական ընդվզումը ճիշտ ուղղորդելու դեպքում, կամ` այս պետությունն այլևս կենսունակ չի լինի: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am