Ադրբեջանում ՌԴ հայ քաղաքացու ձերբակալման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է հայկական ծագմամբ Ռուսաստանի քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստյանի ձերբակալման վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանը: Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռք բերման, պահպանման, տեղափոխման համար: Ձերբակալվածի քույրը՝ Մարիանա Միրզոյանը, պնդում է, որ եղբորը կեղծ մեղադրանք է ներկայացված, եւ արդեն մեկուկես ամիս է՝ տեղեկություն չունեն եղբորից: Ավելի վաղ նա նաեւ տեղեկացրել էր, որ այդ ժամանակահատվածում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանությունը չի այցելել ձերբակալվածին: ՌԴ արտգործնախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Ռուսաստանի քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համապատասխան քայլեր են ձեռնարկվում: «Մարատ Ուելդանով-Գալուստյանի, ինչպես նաեւ նմանատիպ այլ դեպքերում ձեռնարկում ենք միջազգային իրավունքի եւ երկկողմ համաձայնությունների շրջանակում Ռուսաստանի քաղաքացու օրենքով սահմանված իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներ՝ անկախ նրա ազգային պատկանելիությունից»,- ասված է տրամադրված պաշտոնական պարզաբանման մեջ: Ադրբեջանում ՌԴ դեսպանության կողմից ձերբակալվածի քրոջը՝ Մարիանա Միրզոյանին հուլիսի 29-ին ուղարկված պատասխան նամակում, մասնավորապես նշված է, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչն այցելել է Մարատ Ուելդանով-Գալուստյանին: «Ադրբեջանական կողմը մեր հարցմանն ի պատասխան տրամադրել է գործի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն: Հուլիսի 28-ին դեսպանության ներկայացուցիչն այցելել է Մարատ Ուելդանով-Գալուստյանին, որին, բացի 234.4.3 հոդվածից, այլ հոդվածով մեղադրանք չի առաջադրվել: Ներկայումս սկսվել են քննչական գործողությունները: Նա իրեն մեղավոր չի ճանաչում: Նրա շահերի պաշտպանության համար տրամադրվել է փաստաբան: Ադրբեջանական կողմի հետ կապված առարկություններ ունենալու հիմքեր չկան, չնայած, որ այն իրոք ձգձգել է պատասխանի տրամադրումը մեր հարցումներին»,- նշված է Մարիանա Միրզոյանին ուղղված նամակում, որտեղ նաեւ ասված է, որ դեսպանության ներկայացուցիչը Մարատ Ուելդանով-Գալուստյանին փոխանցել է քրոջ նամակը, այնուհետեւ ներկայացուցչի ներկայությամբ Ուելդանով-Գալուստյանը գրել է պատասխան նամակը: «Արմենպրես»-ը կապ հաստատեց նաեւ ձերբակալվածի քրոջ՝ Մարիանա Միրզոյանի հետ, ով հաստատեց, որ ստացել է եղբոր նամակը: «Եղբայրս գրել էր, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սակայն բոլորս էլ հասկանում ենք, որ նա այլ կերպ գրել չէր էլ կարող: Երբ պետք է այս ամենն ավարտվի: Ցավալի է, որ ՌԴ դեսպանությունը նման կերպ է վարվում: Կրկին զանգահարել էի դեսպանատուն, ցանկանում էի խոսել եղբորս գործով զբաղվող ներկայացուցչի հետ, ինձ պատասխանեցին, որ նա գործուղման է մեկնել մինչեւ օգոստոսի 12-ը: Այն հարցին, թե ով է այժմ եղբորս գործով զբաղվում, ինձ չպատասխանեցին: Հարցրի, թե ում հետ եմ այդ պահին զրուցում, ինձ ասացին, որ չեն ներկայանում: Ես սարսափում եմ այն մտքից, թե ինչ կարող է պատահել Մարատի հետ այս ժամանակահատվածում»,-ասաց Մարիանա Միրզոյանը: Քրոջ վրդովմունքն էր առաջացրել ավելի վաղ՝ հունիսի 29-ին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանության՝ նրա հարցմանն ուղղված պատասխան նամակում տեղ գտած հետեւյալ արտահայտությունը. «Հայաստանի եւ Ադրբեջանի զինված հակամարտության պայմաններում Ձեր եղբոր հայկական ծագումը անչափ բարդացնում է նրա պաշտպանությունը»:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am