Սկսվել են Ռասիմ Ալիևի սպանության գործով դատական լսումները
Բաքվում այսօր սկսվել է լրագրող Ռասիմ Ալիևի սպանության գործով դատական նիստը: Լսումներն ընթանում են Բաքվի ծանր հանցագործությունների գործով դատարանում: Ալիևը ծեծի է ենթարկվել 2015թ. օգոստոսի 8-ին ֆեյսբուքյան իր էջում արված գրառման համար, որում նա քննադատել է «Գաբալա» ֆուտբոլային ակումբի խաղացող Ջավիդ Հուսեյնովի վարքը մեղադրվում է 5 մարդ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Մեկ օր անց լրագրողը մահացել է ստացված վնասվածքների հետևանքով: Պատահածը մեծ աղմուկ է առաջացրել հասարակության շրջանում: Լրագրողին ծեծի են ենթարկել մարդիկ, ովքեր իրենց անվանել են ֆուտբոլիստի բարեկամները: Նրանց մեղքն ապացուցելու դեպքում` յուրաքանչյուրին սպառնում է մինչև 9 տարի ազատազրկում: Քրեական գործ է հարուցվել նաև Հուսեյնովի նկատմամբ, դատարանի որոշմամբ նա նույնպես ձերբակալվել է:
