Ես չեմ կորցնի իմ ընտրողների ձայները
ԱՄՆ նախագահի հանրապետականի թեկնածու Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել իր ընտրողների հաստատուն աջակցության հարցում: «Ես կարող եմ կանգնել 5-րդ փողոցի մեջտեղում եւ կրակել ինչ-որ մեկի վրա եւ չեմ կորցնի իմ ընտրողների ձայները»,- կատակել է Թրամփը, փոխանցում է RIA Novosti-ն: ԱՄՆ մի շարք նահանգներում անցկացրած հարցումների համաձայն՝ Թրամփը առաջատար դիրքեր է զբաղեցնում այն նահանգներում, որտեղ վաղ փրայմերիզ է անցկացվել:
