«Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով». պատմում է Սարի թաղում պայթյունից վիրավորված 17-ամյա տղան

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ Սայադ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է օգոստոսի 8-ին: Այդ առիթով նա մի քանի օր առաջ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղից եկել էր Երեւան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով: Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ` հուլիսի 29-ի ուշ երեկոյան, Սարի թաղում տեղի ունեցած բախումների հետեւանքով նա կորցրեց մեկ աչքը: Սակայն, կատարվածը չի ընկճել Սայադին: Նա նաեւ պատրաստվում է տարեդարձը տոնել, ինչպես որ ծրագրել էր: Միայն թե հյուրերի շարքում արդեն կլինեն բոլորովին նոր մարդիկ, որոնց մինչ այդ նույնիսկ չի ճանաչել: Սայադ Հարությունյանը գտնվում է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման բաժանմունքում: Բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը նույնպես հրավիրված է: «Գնալո՞ւ եք, ժամանակ կունենա՞ք»,- մեր այս հարցին պատասխանելով, նա ժպտաց` խոստացել եմ: Ինչ վերաբերում է տղայի վիճակին` բժիշկը նշեց. «Վիճակը գնահատվում է բավարար, վտանգավոր ոչինչ չկա: Աչքը վիրահատվել է, հիմա հետվիրահատական ընթացք է, որը շատ հարթ է ընթանում: Առաջիկա օրերին դուրս կգրվի: Իսկ պրոթեզավորման խնդիր կարող է առաջանալ հետագայում: Նախ պետք է վերքը լավանա, հետո ակնաբույժները կքննարկեն պրոթեզավորման հարցը: Դա կարող է լինել մեկ-մեկուկես ամիս հետո»: Ինքը` Սայադ Հարությունյանը, չի ցանկանում վերհիշել դեպքի մանրամասները: Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր, դուրս էր եկել զբոսնելու, որոշել էր այցելել Սարի թաղում ապրող հորեղբոր տղային: Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ: «Միանում եմ ցույցին շատ միամիտ: Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ: Որ հասանք տեղ, հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհը արդեն խառնել էի: Ասում էի`մեկ է, իրենց հետ էլի հետ կդառնամ: Հետո որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի… Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է, գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը: Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,- ասում է հիվանդանոցում գտնվող պատանին: Նրա փոխանցմամբ, կատարվածի վերաբերյալ դատական հայց չեն ներկայացնելու: «Ես անձամբ բողոք չունեմ, պետք էլ չէ: Պատահար է, պատահեց: Էլի մեղավորներ կարող ենք գտնել, ես էլ իմ մեղքն ունեմ, բոլորն էլ իրենց մեղքն ունեն»,- հայտարարեց նա: 12-րդ դասարան փոխադրված Սայադը շուտով տուն կվերադառնա, կտոնի ծննդյան օրն ու կսկսի պարապել` հաջորդ տարի բուհ ընդունվելու համար: «Մինչեւ այս մտածել էի` գամ, հագուստ գնեմ, գնամ գյուղ, ծնունդս նշելուց երկու օր հետո սկսեմ պարապել անգլերեն եւ մաթեմատիկա, որ հենց դպրոցը ավարտեմ, ընդունելության համար դիմեմ կիրառական մաթեմատիկայի գծով ԵՊՀ կամ պոլիտեխնիկ: Դե, հըլը նպատակներս չեմ փոխել, ինչ-որ խոչընդոտ չկա, լրիվ նորմալ է, նույն կյանքն է, ուղղակի մի աչքով»,- լավատեսությունը չի կորցրել պատանին:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am