Քուվեյթում մզկիթ է փլուզվել
Քուվեյթի Սաբահ ալ Ահմեդ քաղաքի դպրոցի բակում կառուցվող մզկիթի փլուզման պատճառով մոտ 20 մարդ է վիրավորվել, հայտնում է «Էլ Քուվեյթ» հեռուստաալիքը՝ վկայակոչելով անվտանգության մարմիններում իր աղբյուրները: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ վիրավորներից ոմանք զոհվել են: Փլուզման պատճառները չեն հաղորդվում, փոխանցում է RIA Novosti-ն:
