Քերին ՌԴ-ին և Ասադին կոչ է արել հրաժարվել Սիրիայում հարձակումներից
Ինչպես հայտնում է Reuters-ն, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է,որ Ռուսաստանը չպետք է Սիրիայում հարձակողական գործողություններ իրականացնի և պարտավոր Է ճնշում գործադրել նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի նա էլ հրաժարվի նման գործողություններից: «Չափազանց կարևոր է, որ Ռուսաստանն իրեն և Ասադի վարչակարգին հետ պահի հարձակողական գործողություններից, իսկ մեր պարտականությունն է՝ ընդդիմությունից հասնել նման գործողություններից հրաժարման: Մոսկվայի և Դամասկոսի գործողություններն անհանգստություն են հարուցում: Սրանք կարևոր օրեր են՝ որոշելու համար, թե Ռուսաստանն ու Ասադի վարչակարգը կհետևեն արդյոք ՄԱԿ-ին »,- ասել է Քերին: Քերին նաև մատնանշել Է զինադադարի պահպանման և Ժնևում սիրիական ընդդիմության հետ բանակցությունների վերսկսման համար պայմանների ստեղծման կարևորությունը, փոխանցում է ТАСС-ը:
