Գերմանիան ամեն օր սահմանին 100-200 միգրանտ է զտում
Գերմանիան ամեն օր սահմանին 100-200 միգրանտ է զտում: 2016թ. սկզբից Գերմանիա մուտքի իրավունք չստացած միգրանտների թիվը հասել է 2000-ի: Այս մասին Bild am Sonntag-ին հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը: «Պատերազմից եւ հալածանքներից փախչող մարդիկ Գերմանիայում անվտանգություն եւ պաշտպանություն կստանան: Սակայն դա նաեւ նշանակում է, որ նրանք, ովքեր այդ պաշտպանության կարիքը չունեն, Գերմանիա մտնելու իրավունք չեն ստանալու»,- ասել է Մեզիերը, փոխանցում է RIA Novosti-ն: ՆԳՆ տեղեկություններով՝ ոստիկանությունը սահմանին ճանաչման եւ գրանցման համար կարող է ընդունել միջինում 3.5 հազար միգրանտի: Այդպիսով՝ հնարավորություն կա արդեն սահմանին ամբողջովին ուսումնասիրել գրեթե բոլոր միգրանտների գործերը եւ տեղաբաշխել դաշնային հողերով:
