Վիեննա-Պետերբուրգ «ճամփաբաժան». գործում է երկու բանակցային օրակարգ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Նախընտրական 2016 թվականի առաջին ամիսներին երկրի ներքաղաքական կյանքում կատարվող վերադասավորումները մի պահ մեր ուշադրությունը շեղել էին տարածաշրջանում տեղի ունեցող խորքային փոփոխություններից, որոնք չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Հայաստանի արտաքին, հետագայում էլ՝ ներքին կացության վրա։ Արտաքին սպառնալիքների ու ներքաղաքական տեղաշարժերի միջեւ բալանսի ձեւավորման հարցում 2016-ի առաջին ամիսներին առաջ եկած որոշակի խզումը նոր անակնկալների առջեւ էր կանգնեցնելու երկրի քաղաքական ղեկավարությանը։ Դա էր պատճառը, որ 2016 թվականի առաջին ամիսներին արձանագրված ներքաղաքական գործընթացները՝ իշխանությանն աջակցող քաղաքական ճամբարի ընդարձակումը ՀՅԴ-ին նրա մեջ ներգրավելու միջոցով, Ընտրական օրենսգրքի բուռն ու երկարատեւ քննարկումն ու ընդունումը՝ բավական լայն քաղաքական կոնսենսուսի պայմաններում եւ բազմաթիվ այլ դրական նախաձեռնությունները, չէին կարող փոխել հետագա իրադարձությունների գահավիժող ընթացքը։ 2016 թվականի ապրիլի 1-4-ը Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիան տարածաշրջանային ստատուս քվոյի փոփոխության գործընթացից օգտվելու փորձ էր, ինչի հետեւանքով ռազմական առումով որեւէ լուրջ ձեռքբերում չարձանագրած հակառակորդը այնուամենայնիվ կարողացավ տեղից շարժել բանակցային գործընթացը, ակտիվացնել միջնորդ երկրների ջանքերը եւ դիվանագիտական բանակցությունների սեղանի վրա ձեռք բերել մարտավարական այլ առավելություններ։ Կարճատեւ պատերազմը բացահայտեց նաեւ հայկական զույգ պետությունների անվտանգության ապահովման ասպարեզում տեղ գտած թերություններն ու բացերը եւ հրամայական անհրաժեշտություն դարձրեց դրանց շուտափույթ հաղթահարման խնդիրը։ Սակայն պատերազմը ցույց տվեց նաեւ, որ մեր բանակն այդ բոլոր թերությունների պայմաններում անգամ ի վիճակի է հակահարված տալ հակառակորդին ու խափանել նրա պլանները։ Ադրբեջանը ստիպված էր առաջինը դիմել զինադադարի վերականգնմանն ուղղված քայլերին եւ Ռուսաստանի միջնորդությամբ հասնել խաղաղության վերահաստատման։ Ստեղծվեց մի կացություն, երբ հայկական կողմն այլ տարբերակ չուներ, քան բանակցային գործընթացի վերսկսումը 1994-ին ձեռք բերված զինադադարի համաձայնագրի դրույթներով պայմանավորելու անհրաժեշտությունը։ Իսկ դա նշանակում էր, որ խաղաղության պահպանման խնդիրը ժամանակավորապես գերակայություն էր ձեռք բերում հակամարտության կարգավորման առաջադրանքի հանդեպ։ Հենց այս իրողությունն էլ հիմք դարձավ 2016թ. մայիսին Վիեննայում՝ ԱՄՆ-ի պետքարտուղարի, Ռուսաստանի արգործնախարարի եւ Եվրամիության պաշտոնյաների ներկայությամբ տեղի ունեցած բանակցությունների համար։ Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ՝ խաղաղության վերահաստատման եւ շփման գծում միջազգային վերահսկողության մեխանիզմների ձեւավորման մասին։ Շահագրգռված լինելով դրանց խափանման գործում՝ Ադրբեջանի ղեկավարությունը հաջորդ մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ արեց Վիեննայում ձեւավորված միջնորդության հավասարակշռված ձեւաչափը Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ բանաձեւի վերածելու համար։ Վիեննային հաջորդած սանկտպետերբուրգյան հանդիպումը ցույց տվեց, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելության ակտիվացմանը չեն հակադրվում նաեւ նրա արեւմտյան գործընկերները՝ պայմանով, որ այն ընթանա Արեւմուտքի խիստ վերահսկողության եւ նրա կողմից գծված սցենարի իրականացման շրջագծում։ Վիեննա-Սանկտ Պետերբուրգ «ճամփաբաժանին» սկսեց նշմարվել միանգամից երկու բանակցային օրակարգ։ Մեկը շարունակում էր մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախանշած անվտանգության ապահովման եւ փոխվստահության վերականգնման հրատապ միջոցառումների շրջագծում, իսկ մյուսը՝ թաքնվելով դրանց տակ, առաջ քաշեց հայկական զորքերը ազատագրված 5 շրջաններից դուրս բերելու խնդիրը՝ այն անմիջականորեն չպայմանավորելով ԼՂՀ միջազգային-իրավական կարգավիճակի հստակեցման առաջադրանքի հետ։ Սա վկայում էր, որ հայկական կողմի վրա առկա է ոչ թե ուղղակի, այլ միջնորդավորված ճնշում, ինչը նպատակ ունի Ղարաբաղյան բանակցային գործընթացի հանգուցալուծումը ծառայեցնել երրորդ երկրների ընթացիկ խնդիրների լուծմանը։ Նման պայմաններում բնական էր, որ Հայաստանի ու մանավանդ ԼՂՀ-ի հասարակայնությունը սկսեց սուր անհանգստություն զգալ գաղտնի ընթացող բանակցությունների արդյունքում իրեն սպասող վտանգավոր զարգացումների հանդեպ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am