Ինչքա՞ն ներենք... Թվում էր` սկսել է խորհել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց եւ այլեւս ակնհայտ դարձավ, որ նա այդպես էլ չի ընկալել, թե ինչու են մարդիկ զինված ապստամբություն սկսել մեր երկրում, որքան էլ որ զենքով քայլ անելը դատապարտելի լինի: Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հուլիսի 17-ին տեղի ունեցած հարձակումից հետո Սերժ Սարգսյանը «հայտնվեց» հինգ օր անց՝ հուլիսի 22-ին: Ուժայինների հետ հանդիպման ժամանակ նա այսպիսի միտք էր արտահայտել. «Մինչ մեր հերթական խորհրդակցությունը սկսելը, մեկ անգամ եւս փաստենք, որ մեր երկիրն այս օրերին ապրում է դժվարին եւ պատասխանատու պահեր: Պատճառներին, իհարկե, այս պահին չեմ անդրադառնալու: Հիմա դրա ժամանակը չէ: Կասեմ միայն, որ բոլորս պետք է սրանից դասեր քաղենք»: Թվում էր, նա սկսել է խորհել այն մասին, թե ինչու է հայ հանրության մեծամասնությունն իրենից ու իր ղեկավարած իշխանություններից պահանջում հեռանալ: Հիշեցնենք, որ նա առաջին անգամ խոսեց հուլիսի 20-ին Խորենացու փողոցում տեղի ունեցած բախումներից երկու օր անց, որոնց արդյունքում 51 մարդ էր տուժել: Սակայն Սարգսյանի խոսքից 8 օր անց, ամենեւին դասեր չքաղելով իրավիճակից, նոր բախում եղավ՝ հուլիսի 29-ին, առավել արյունալի, այդ օրը քրեական տարրերը ոստիկանների ուղեկցությամբ թիրախավորված հարձակվում էին լրագրողների վրա: Արդյունքում 73 մարդ տուժեց: Եվ, ահա, երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «Ես նաեւ ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետեւություններն, անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին…»: Լրագրողներն, իհարկե, կարող են շատ բան ներել քրիստոնեաբար, բայց իրականում մեր երկրում կա անարդարության լճացած մթնոլորտ: Նախորդ տարի ամռանն էլ Բաղրամյան պողոտայում մի խումբ լրագրողներ տուժեցին, սակայն ՀՀ ՀՔԾ-ն մինչեւ հիմա քննում է գործը: Ինչքա՞ն ներենք»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am