2,5 մլրդ դոլար`սմոգի դեմ պայքարի համար
Չինաստանի մայրաքաղաքի իշխանությունները ծրագրում են 2016թ. 16,5 մլրդ յուան (մոտ 2,5 մլրդ դոլար) տրամադրել շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարին՝ գրում է ria.ru-ն: Նշվում է, որ Պեկինի իշխանությունները ծրագրում են 2016թ. մոտավորապես 5%-ով նվազեցնել PM 2.5 վնասակար մասնիկների խտությունը օդում: Ավելի վաղ Պեկինի իշխանությունները հայտարարել էին, որ վերջին 5 տարում քաղաքում 1006 ձեռնարկություն է փակվել, որոնք նպաստում էին շրջակա միջավայրի աղտոտվածությանը: Պեկինի քաղաքապետ Վան Անշունի տեղեկացմամբ՝ փակվել է նաև 228 շուկա: Հունվարի սկզբին Պեկինի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են փակել ևս 2.5 հազար ձեռնարկություն շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի շրջանակներում:
