«Հնարավոր է՝ «սուտլիկ» գտնվեն և տղաներին ազատ չարձակեն». Կարեն Անդրեասյան

«Սասնա ծռեր» խմբի անդամները երեկ  երեկոյան վայր դրեցին իրենց զենքերը՝ հանձնվելով իշխանություններին: Տղաներին առաջադրվել է մեղադրանք 217 հոդվածի 4-րդ մասով, որտեղ նշվում է, եթե կամովի վայր են դնում զենքերը և իրենց արարքում այլ հանցակազմ չկա, ապա ազատվում են պատասխանատվությունից: Պատասխանատվությունից, կամովին հանձնվելու դեպքում, խմբի տղաներին ազատելու խոստում տվել է նաև իշխանությունը: Արդյոք իշխանությունն իր տված խոստմանը հավատարիմ կմնա. Հարցի շուրջ Hayeli.am զրուցեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ, ով նկատեց՝ որոշակի քայլերից պարզ դարձավ, որ ազդեցություն կա Հայաստանում գործադիրի կողմից դատարանի նկատմամբ: «Ես չգիտեմ՝ ով է կարողացել դատարանի կամ դատախազության կողմից նման խոստում տալ, բայց ինձ համար այդ խոստման իրավական կողմն էլ է կասկածի տակ»,-նման տեսակետ հայտնեց նախկին պաշտպանը: Ըստ պարոն Անդրեասյանի՝ ինչ վերաբերվում է, արդյո՞ք իշխանությունը պահելու է իր խոստումը, ապա տեսականորեն այն հնարավոր է, ընդհուպ մինչև կարելի է ազատ արձակել և չենթարկել քրեական պատասխանատվության: «եթե հաշվի առնենք, որ իրենք գործել են ծայրահեղ անհրաժեշտության պարագայում,օրինակ՝ երկիրը վտանգված էր և իրենք ծայրահեղ անհրաժեշտություն են տեսել, ապա կարելի է գտնել այլ տարբերակներ՝ ավելի մեղմ պատժի,կամ պատժից ազատում: Սակայն,  հնարավոր է՝«սուտլիկ» գտնվի այդ խոստում  տվողը և հերթական անգամ խաբի մարդկանց»,-նկատեց նախկին պաշտպանը: Վերջինիս խոսքով՝ մարդասիրությունից զուրկ էր նրանց սովամահ անել և զրկել բուժօգնությունից,ինչպես վարվում էին միջնադարում՝ թշնամու հետ:   Լուսինե  Միքաելյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am