Սուրիկ Խաչատրյանին համեմատել են Հիսուս Քրիստոսի հետ

«Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը այսօր շնորհավորել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրելկայքում. «Երբ Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19): Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որեւէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժեւորել: Լրագրի սույն համարով փորձել ենք արժեւորել Սուրեն Խաչատրյանի գործունեությունը՝ հիմքում դնելով իրատեսությունը: Սուրեն Խաչատրյանի կյանքն ու գործը, անցած ճանապարհը պարտավոր ենք դիտարկել ժամանակի համապատկերի վրա, քանզի ժամանակից ու հասարակական-քաղաքական համակարգից դուրս մարդ (առավել եւս պետական ու հասարակական գործիչ) չկա ու չի կարող լինել: Այնպես որ՝ իր գործունեության բոլոր փուլերում նա կրել է հասարակական կյանքի անցումային փուլերին ուղեկցող բարդ ժամանակների կնիքը: Այդքանով հանդերձ՝ ունեցավ հատկանիշներ ու որակներ, որոնցով ակնհայտորեն ու շահեկանորեն տարբերվեց ու առանձնացավ: Այդ ամենի մասին բարձրաձայնել ենք 2011 թվականին, երբ առաջին անգամ փորձեցինք ուրվագծել նրա դիմանկարը («Սյունյաց երկիր», N13 (232)), եւ նպատակահարմար չէ կրկնել ասվածը, մանավանդ որ այդ հոդվածը՝ «Նա իր հայրենիքի որդին է», տեղ է գտել թերթի սույն համարում (էջ 106): Եվ, այնուամենայնիվ, ո՞րն էր նրա քաղաքական կենսունակության աղբյուրը, ո՞րն էր պատճառը, որ հազար ու մի փորձությունների միջով անցնելուց հետո անգամ ուժ էր գտնում իր մեջ՝ անընդհատ սրբագրելու անցածն ու արածը, գործելու նոր եռանդով, ներկայանալու նոր նախաձեռնություններով: Այդ առիթով մինչեւ այսօր հրամցվող մեկնաբանություններին չենք անդրադառնա: Բայց կա մեկ այլ իրողություն, որ գոնե հիմա չպետք է շրջանցել կամ ուրանալ. նրա կենսունակության ակունքը հայրենի եզերքն է, այդ լեռնաշխարհի մարդկանց ոգին: Քաղաքապետի, պատգամավորի, մարզպետի դիրքը երբեք նրան չհեռացրեց ժողովրդից, շարքային մարդկանցից, ինչի համար եւ հազարավոր սյունեցիներ մնացին սրտակից նրա հետ: Մի անգամ արդեն գրել ենք. « ….Գորիսն անհատականությունների քաղաք է: Գորիսը չես կարող կառավարել վախի, մահակի օգնությամբ: Գորիսը կառավարելու համար պիտի սիրել Գորիսը, գորիսեցուն, հարգել նրա արժանապատվությունը… Ոմանց համար գուցեեւ հասկանալի չեն պարզագույն այդ ճշմարտությունները, բայց դա է իրականությունը» («Սյունյաց երկիր», N17 (290), 2013թ.): Ասվածն առանց վերապահումի կարող ենք տարածել ամբողջ Սյունիքի վրա՝ արաքսամերձ Նռնաձորից մինչեւ Գորայք»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am