Բոատենգը կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ
«Համբուրգ»-ի հետ խաղին «Բավարիա»-ի պաշտպան Ջերոմ Բոատենգը լուրջ վնասվածք է ստացել: Գերմանացի ֆուտբոլիստն ազդրի մկանների պատռվածք է ստացել, գրում է Bild-ը: Բոատենգը բաց կթողնի նվազագույնը երեք ամիս: Բուժման գործընթացով պայմանավորված՝ նա կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
