Զինվորների ուղեղները կմիացնեն համակարգչին
Պենտագոնը տեխնոլոգիա է մշակում, որը թույլ կտա զինվորին վերածել կիբորգի, հայտնում է RG-ն՝ վկայակոչելով The Guardian-ը: Խոսքը մարդկային ուղեղի մեջ «նեյրոինտերֆեյս» տեղադրելու մասին է, ինչը թույլ է տալիս ուղեղը միացնել համակարգչին: Այդ բիոսենսորն ունի 1 խ/մ ծավալ, որն ապահովում է մարդկային ուղեղի նեյրոնների էլեկտրաքիմիական ազդակները կրկնակի համակարգչային ազդակների վերածելու գործընթացը: Բիոսենսորի մշակմամբ զբաղվում է առաջավոր պաշտպանական հետազոտական նախագծերի ամերիկյան գործակալությունը՝ DARPA-ն: Ծրագիրն իրականացվում է BRAIN Initiativ նախագծի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հովանավորությամբ:
