«Այ խեղճեր, դուք ձեր ցածր որակներով պէ՞տք եք Տիգրան Խզմալեանին, որ նա էլ մտածի ձեզ լսելի լինելու մասին». Պարույր Հայրիկյան

Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատահական կարդացի, որ ինչ-որ մարդիկ այսօր խօսել են Տիգրան Խզմալեանին բոյկոտելու մասին։ Նախ ծիծաղ առաջացրեց. «Ի՞նչ բոյկոտի մասին է խօսքը. նրա ֆիլմե՞րը չեք նայելու, թէ՞ ելոյթը չեք լսելու»։ Յիշեցի, երբ մի հիսուն տարի առաջ Զարթօնք թերթի լրագրողը հռետորական հարց էր ուղղել նրանց ովքեր պայքարում էին կանանց իրաւահաւասարութեան եւ կրծկալներ չկրելու իրաւունքի համար։ Նա գրում էր՝ «Եղբայր, բայց կա՞յ օրէնք, որ կանանց պարտադրում է կրծկալ կրել, որի դէմ էլ պայքարել է պէտք»։ Հիմա ինձ մօտ է հարց ծագում՝ Եւրոպական արժեքային համակարգի սկզբունքային հետեւորդ Տիգրան Խզմալեանը որեւէ մէկի պարտադրո՞ւմ է դիտել իր շարժանկարները կամ անպայման լսել իրեն, որ ինչ-որ դժբախտներ էլ համարձակւում են խօսել դրա դէմ։ Կամ, այ խեղճեր (գուցէ եւ ծախուածներ), դուք ձեր ցածր որակներով պէ՞տք եք Տիգրան Խզմալեանին, որ նա էլ մտածի ձեզ լսելի լինելու մասին։ Թէ՞ յոյսներդ դրել եք այն բանի վրայ, որ նա կարող է մոռացած լինել «խոզերի առաջ մարգարիտներ շաղ մի տուեք» պատգամը… Տիգրան Խզմալեանը երեկ ասպարէզ իջաւ, երբ լսեց «Սասնայ ծռեր»-ի արտայայտած եւ վաղուց նաեւ իր շուրթերից հնչած եւ լայնօրէն մատուցուած պատկերացումներին համահունչ «Հայաստանի ապագաղութացման համար» պայքարելու ուղերձի մասին։ Այսինքն՝ նա խօսեց, որովհետեւ «Սասնայ ծռեր»-ի պատասխանատուն հնչեցրեց բոլոր առողջ հայերին, նաեւ իրեն հոգեհարազատ մտքեր։ «Սասնայ ծռերին» բարոյապէս աջակցելու համար հաւաքուածների մէջ բնականաբար Տիգրան Խզմալեանին չընդունող չէր կարող լինել։ Նշանակում է գործուղուած թափթփուկներ կան, որոնք քանակ չեն կազմում, բայց բաւարար են կեղտոտ ճանճի պէս արդար կաթի տպաւորութիւնը փչացնելու համար։ Ուշադրութիւն դարձնենք նաեւ հարցի իրաւական կողմի վրայ. «Այսինչ մարդը պիտի չխօսի» արտայայտութիւնը մարդու իրաւունքների եւ խօսքի իրաւունքի, ազատութեան կոպիտ խախտում է։ Սրանք հաւանաբար ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՒԻՍՏ-ի անուան տակ իրենց մէջ գցող «ակ-ծիւ-ծիւ-իստիկ»-ներից են, որ եւ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՒԻՍՏ- հասկացութիւնն են փորձում արժեզրկել եւ իրենց տէրերից ստացած հրամանով՝ ընդհանուր մթնոլորտն են ուզում պղտորել»։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am