Ահաբեկչություն Քաբուլում.կան զոհեր
BBC-ն հայտնում է, որ Քաբուլում պայթուցիկով բեռնատարը պայթել է Բաղրամ ավիաբազայից ոչ հեռու՝ բնակելի համալիրի մոտ, որտեղ օտարերկրյա մասնագետներն են ապրում: Իշխանությունները հայտնում են, որ շենքի վրա հարձակում են գործել չորս մարդ: Պայթյունը այնքան ուժեղ է եղել, որ այն լսվել է Քաբուլի գրեթե բոլոր թաղամասերում:Աֆղանստանի անվտանգության ուժերը ոչնչացրել են երեք զինված մարդկանց, որոնք Քաբուլում հարձակվել էին Northgate հյուրանոցի վրա: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: Ըստ թալիբների, պայթյունի հետեւանքով տասը մարդ է զոհվել: Զոհերի մասին պաշտոնական տեղեկություններ չկան: Քաղաքի ոստիկանապետի խոսքով, գործողությունը ավարտվել է: Մի ոստիկան է սպանվել, երեքը վիրավորվել, բայց հյուրանոցի անձնակազմից ու հյուրերից ոչ մեկը չի տուժել:
