Չինաստանի հարավին թայֆուն է մոտենում
«Սինհուան» հայտնում է,որ Չինաստանի հարավին մոտեցող «Նիդա» թայֆունը մեծ անախորժություններ է գուժում Գուանդուն նահանգին, նաեւ տեղի տնտեսության համար կենսական համարվող Չժուցզյանի գետաբերանին: Նման նախազգուշացում է արել ջրհեղեղների, երաշտի ու թայֆունների հարցերով պայքարի նահանգային շտաբը: «Նիդա» թայֆունը, որը Գուանդունի ափին կմոտենա օգոստոսի 2-ի առավոտյան կամ ցերեկը, կարող է ոչ միայն անձրեւներ ու քամի բերել, այլեւ ուժեղ փոթորիկներ առաջացնել ծովում, որը սպառնում է առափնյա շրջաններին ու հզոր ջրհեղեղներ քաղաքններում որտեղ նման իրավիճակի առաջացումը գնահատել են որպես ծայրաստիճան անբարենպաստ: Թայֆունի մոտեցման կապակցությամբ շտաբի որոշումով մեկ օր առաջ գործի է դրվել արտակարգ իրավիճակին արձագանքելու մեխանիզմը: Այն շրջաններ, որտեղ բարձր է ԱԻ առաջացման վտանգը, տեսչական խմբեր են ուղարկել:
