Նոր նվաճում`Լաթաքիայում
Սիրիայի կառավարական ուժերը գրավել են Լաթաքիայի Ռաբիա քաղաքը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը և Սիրիայում մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհրդին: Տեղեկացվում է, որ հարձակումը ուղեկցվել է ռուսական օդուժի հարվածներով: Ռաբիան ռազմավարական կարևոր դիրք ունի, նախկինում այն ապստամբների տիրապետության տակ էր: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ են փոխզիջմանը՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու վերաբերյալ:
