«Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք». Սեֆիլյանի թիկնապահ. Aravot.am

20:00 «Վարուժին, Պավլիկին, Սեթոյին ճանաչելով՝ կարող եմ վստահ ասել, որ իրենք այն մարդիկ չէին, որ խաբեին ու խաբելով մարդ տանեին իրենց հետ, բացառվում է»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊՊԾ գնդից այսօր ու օրեր առաջ դուրս եկած զինյալ խմբի երկու անդամների հայտարարություններին, թե իրենց ասել են՝ ցույցի ենք գնում ու տարել ՊՊԾ գունդ՝ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի թիկնապահը՝ Գեղամ Սահակյանը: www.aravot.am-ի հարցին՝ Ձեր կարծիքով, նրանց վախեցրե՞լ են կամ ստիպե՞լ նման հայտարարություններ անել, պարոն Սահակյանն ասել է. «Բոլորը նույն բանն են ասում, ոնց որ մի մարդ խոսի: Ինձ թվում է՝ ներսում պայմանավորվել են՝ եթե հանձնվենք, բռնվենք կամ դուրս գանք ՝այսպես ասենք: Չնայած՝ տղաներից մեկը, որ հեռախոսով խոսում էր մինչեւ դուրս գալը, էլի նույն բանն էր ասում: Բայց հնարավոր չէ գիշերով գային ու չիմանային՝ ուր են գալիս, որովհետեւ գիշերով միտինգ, երթեր չի լինում: Կամ էլ չի բացառվում, որ այդ տղաների դուրս գալուց հետո են նրանց ասում, որ այդպես ներկայացնեն իրավիճակը»: Հարցին՝ ո՞րն էր այն սխալը, որը վնասեց զինյալ խմբին, Սահակյանը պատասխանել է. «Այնտեղ կային մարդիկ, որոնք մեկը մյուսին չէին կարող հասկանալ: Վարուժանը չէր կարող Պավլիկին հասկանալ կամ Պավլիկը Վարուժանին: Վարուժին լավ եմ ճանաչում, ինքը վաստակ ունեցող գնդապետ է, ամեն լակոտ-լուկուտի հետ ճանապարհ չէր գնա, ինքը ծանր տղա է»: Ժիրայր Սեֆիլյանը կողջունե՞ր զինյալ խմբի անդամների գործողությունները հարցին, Սեֆիլյանի թիկնապահը պատասխանել է. «Ոչ: Ժիրայրը, իմ կարծիքով, տղաներին կասեր՝ ինքնասպան եղեք… Թե չէ՝ ապուշություն էր ինչ-որ մի բան գրավել, ու այնտեղ վեր ընկնել, ավտո վառել՝ ասել մեզ հաց տվեք ուտենք: Դա լակոտություն է: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Նման բան ոչ Վարուժը կարող էր մտածել, ոչ էլ էն ալկոհոլիկ Պավլիկը: Տենց բան հնարավոր չէր»:   Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am