Բրազիլական բանտից փախել են մոտ 100 բանտարկյալներ
Բրազիլիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռեսիֆի քաղաքի բանտից շաբաթ օրը փախել են մոտ 100 բանտարկյալներ: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են տեղի ԶԼՄ-ները: Նշվում է, որ նրանցից 40-ը ձերբակալվել են տաք հետքերով, երկուսը սպանվել են ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում: Բանտարկյալները կարողացել են դուրս գալ բանտից՝ պայթեցնելով հաստատության պատերից մեկը: «Ավելի վաղ իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել փախուստի 3 դեպք, սակայն այս անգամ նրանք չեն կարողացել նախապես բացահայտել հանցագործների ծրագիրը: Անհրաժեշտ է ներդնել բանտերի անվտանգության ավելի շատ միջոցներ»,- ասել է ուղղիչ հաստատությունների աշխատակիցների արհմիության նախագահ Ժոաու Կարվալյուն:
