Թե՛ լրագրողների, թե՛ ցուցարարաների դեմ բռնությունները եղել են նախօրոք ծրագրավորված

Մամուլի ազգային ակւմբը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով վերջին օրերին լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերը: Մամուլի ազգային ակումբը խոր վրդովմունքով խստորեն դատապարտում է  հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երևանում ՀՀ ոստիկանության՝ լրագրողների դեմ իրականացրած  բռնությունները: Արձանագրելով, որ -       լրագրողների դեմ բռնությունները նպատակաուղղված էին կանխելու ոստիկանների կողմից  ՀՀ քաղաքացիների նկատմամբ իրականացված անօրեն վայրագությունների մասին տեղեկատվության տարածումը և դրանց հանրայանցումը; Վկայակոչելով՝ -       բռնությունների ենթարկված ԶԼՄ-ների լրագրողների (A1+, 1.in.am, «Ազատություն» ռադիոկայան,  news.am, «Արմենիա» հեռուստաընկերություն և այլն) տեսանյութերը և հրապարակումներն առ այն, որ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրականացված բռնությունները եղել են ուղղորդված; Մամուլի ազգային ակումբը հայտարարում է, որ - թե՛ լրագրողների, թե՛ ցուցարարաների դեմ բռնությունները եղել են նպատակաուղղված և նախօրոք ծրագրավորված: Մամուլի ազգային ակումբը վստահություն չի տածում իրավապահ մարմինների հավաստիացումների հանդեպ, թե նման վայրագությունները կատարողները պատասխանատվություն կկրեն. նախորդ փորձերը ցույց են տվել, որ հասարակության և լրագրողների նկատմամբ ոստիկանների կազմակերպած հանցավոր բռնությունները երբևէ չեն պատժվել։ Մամուլի ազգային ակումբն իր զորակացությունն է հայտնում Հայաստանում ստեղծված գերբարդ ներքաղաքական իրավիճակում իրենց մասնագիտական գործունեությունը խիզախորեն իրականացնող այն լրագրողներին, ովքեր հավատարիմ են մասնագիտական սկզբունքներին և իրենց գործունեությունն իրականցնում են ի շահ հասարակության՝ տեղեկացնելով Հայաստանի, միջազգային հանրությանը և Սփյուռքին Հայաստանում իրականացվող վայրագությունների մասին՝ դրանով իսկ  ի ցույց դնելով  ՀՀ իշխանությունների գործունեության մեթոդները, գործելակերպն ու դեմքը: Մամուլի ազգային ակումբը դիմում է՝ -       խոսքի և մամուլի ազատության հարցերով նախանձախնդիր միջազգային բոլոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկյա դեսպանություններին՝ կոչ անելով նրանց վրդովմունքի ձայն բարձրացնել  լրագրողների և խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող բռնարարքների դեմ և հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների: Մամուլի ազգային  ակումբ 31.07.2016 թ.

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am