«Այդ ի՞նչ էին կուլ տալիս այդ մարդիկ, ինչքանո՞վ են համապատասխանում լուրերը, որ նրանք օլիգարխների թիկնապահներ են»

20:45 Այս պահին քաղաքացիները հավաքվում են Ազատության հրապարակում, սակայն հարթակում առաջնորդներ չկան: Ժողովրդի շարքերում են Պարույր Հայրիկյանը, Նիկոլ Փաշինյանը: Հարթակում չէ նաև Նիկոլ Փաշինյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքն ինքնաբուխ է և ինքը Ազատության հրապարակ է եկել՝ այստեղ լինելու համար: Նա հայտարարեց, որ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն: Նրա խոսքով՝ ԱԱԾ այսօրվա հայտարարությունը «չմտածված» հայտարարություն է, և մարդիկ չեն հասկանում, թե իրականում ինչ է կատարվում երկրում: Անդրադառնալով երեկ Սարի թաղում տեղի ունեցած բախումներին և քաղաքացիական հագուստով տղաներին, որոնք ծեծում էին հավաքի մասնակիցներին, նա ասաց. «Այդ ի՞նչ էին կուլ տալիս այդ մարդիկ, ովքեր են նրանք, ինչքանո՞վ են համապատասխանում լուրերը, որ նրանք օլիգարխների թիկնապահներ են: Այսօր արդեն այդ հարցերի պատասխանները պիտի տային… Բազմիցս ասել ենք և էլի ասում ենք՝ ձեռքը տանել կոկորդիլոսի բերանը, հետո ասել՝ վայ, կոկորդիլոսը կծեց, կներեք, դա խելամիտ որոշում չի: Այն, ինչ երեկ տեղի ունեցավ՝ ձեռնտու էր միայն Սերժ Սարգսյանին. Ս. Սարգսյանը ստացավ երաշխիք, որ այս պայքարի մեջ հասարակության և ոստիկանության դաշինք տեղի չի ունենա: Երբ մենք ասում ենք բաց ձեռքերի, այսինքն՝ առանց դիմադրության և բռնության քաղաքականություն պետք է վարվի, մեզ ասում են՝ ոստիկանությանը հանձնվո՞ւմ եք: Ոչ, մենք չենք հանձնվում ոստիկանությանը, մենք ասում ենք՝ չենք դիմադրելու և ուժ կիրառելու ֆորմալ առիթ չենք տալու»:  

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am