ՀՅԴ-ն դատապարտում է

Սիրելի հայրենակիցներ, Հուլիսի 29–ի երեկոյան տեղի ունեցավ այն, ինչը բացառելուն ուղղված էին բազմաթիվ քաղաքական, հասարակական կազմակերպությունների, անհատների` երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խոսքն ու գործը: Ցավոք, ողջամտության ու հանդուրժողականության կոչերն ու հորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին և ամենակարևորը` հասարակության ամենալայն զանգվածին բավարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդյունքի չեն հասել, երկխոսության փխրուն գործընթացը խանգարվեց: Մեկ կողմից հանրահավաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղված որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, մյուս կողմից՝ իրավապահների անհամարժեք ու որոշ դեպքերում նույնիսկ հակաօրինական գործողությունները հանգեցրին այսօրվա իրողությանը: Ոստիկանության կողմից առանձին դեպքերում անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն հանրահավաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների, այլև գործընթացի հետ որևէ առնչություն չունեցող քաղաքացիների հանդեպ: Ցավոք, տեղ են գտել նաև թաղային հեղինակությունների և կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու և ցուցարարների հետ հաշվեհարդարի երեւույթներ: Մենք խստորեն դատապարտում ենք տեղի ունեցածը և անհրաժեշտ ենք համարում անհապաղ պատժել բոլոր մեղավորներին: Մեկ անգամ ևս հաստատում ենք. գործընթացները պետք է տեղափոխվեն բացառապես իրավական, օրինական դաշտ, պետք է բացառվեն բռնության ու նոր բախումների ցանկացած դրսևորում: Պետք է հրաժարվել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց: Ակնհայտ է, որ երկրում առկա իրավիճակը չի գոհացնում հասարակության լայն շերտերին և անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապես վերափոխելու ուղղությամբ: Խաղաղ հանգուցալուծումը հնարավոր դարձնելու համար, զինված խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահավաքների կազմակերպիչները պետք է հրաժարվեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ֊օրինական մեթոդներից ու ծայրահեղական քայլերից. իսկ իշխանությունը, պիտի բացառի զինված խմբի անդամների հետ հաշվեհարդար տեսնելու հնարավորությունը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրավապահ մարմինների կողմից անհամաչափ գործողությունները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինված խմբի հանձնվելը հնարավոր դարձնելու, հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու համար: ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՄԱՐՄԻՆ 30 հուլիս 2016

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am