Ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն. ԱԱԾ

16:21 ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է. «2016թ. հուլիսի 29-ին, ժամը 21-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից, մասնավորպես, գնդի եռահարկ շենքի տանիքի պատուհաններից, ինչպես նաև գնդի հսկիչ անցագրային կետից զինված խմբի անդամները տարբեր զինատեսակներից պարբերաբար կրակ են արձակել Սարի թաղի տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների, նշված բնակավայրի տների, ինչպես նաև Խորենացի փողոցի արգելափակված հատվածը վերահսկող իրավապահ մարմինների ծառայողների ուղղությամբ, իսկ Խորենացի փողոցի բեռնատար ավտոմեքենաներով պատնեշի վրա նետել են ձայնալուսային նռնակներ: Բացի այդ, զինված խումբը գնդի տարածքում նռնակ է պայթեցրել, որից հետո փորձել է այրել իրենց կողմից գնդի հսկիչ անցագրային կետի մոտակայքում կայանած ավտոբուսը՝ դրա տակ այրվող առարկաներ նետելով: Իրավապահների պատասխան համարժեք գործողություններով կրակի բոլոր օջախները լռեցվել են, իսկ զինված խմբի անդամների նախահարձակ բոլոր գործողությունները՝ խափանվել: Ըստ նախնական տվյալների՝ փոխհրաձգության հետևանքով հրազենային վնասվածքներ են ստացել ինչպես Սարի թաղում ծառայություն իրականացնող ոստիկաններ, այնպես էլ զինված խմբի անդամներ: Ստեղծված պայմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ զինված խմբի կողմից շարունակական ահաբեկչական գործողություններով իրավիճակի կտրուկ սրումը, իրավապահ մարմինների աշխատակիցների, ինչպես նաև արգելափակված գոտուց դուրս գտնվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության ուղղությամբ արձակված կրակահերթերն այլևս չեն կարող որևէ կերպ հանդուրժվել: Հայտնում ենք, որ հուլիսի 29-ի ուշ երեկոյան տեղի ունեցած իրադարձություններից հետո սպառվել են ահաբեկիչների հետ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հասնելու բոլոր ողջամիտ հնարավորությունները: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և առկա պայմաններով արդարացված ուժի գործադրումը բացարձակապես անհրաժեշտ է քաղաքացիներին՝ նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր հաձակումից պաշտպանելու, իրավապահ մարմինների ծառայողների կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելու, նրանց զենքին տիրանալու փորձերը կանխելու, պատանդներին ու զավթված պետական պահպանության ենթակա օբյեկտներն ազատելու, ինչպես նաև զինված խմբի դիմադրությունը ճնշելու համար: Ուստի զինված խմբի անդամներին զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար ժամանակ է տրվում մինչև այսօր ժամը 17.00-ն: Հակառակ դեպքում իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի: Զգուշացնում ենք նաև, որ առանց թույլտվության արգելափակված գոտի մուտք գործելու յուրաքանչյուր փորձ գնահատվել և գնահատվելու է որպես ահաբեկչության հանցակցություն, այն կատարած բոլոր անձինք, անկախ իրենց կարգավիճակից, ենթարկվելու են քրեական պատասխանատվության, իսկ ոստիկանական արգելապատնեշները բռնությամբ ճեղքելու բոլոր փորձերը կասեցվելու են օրենքով նախատեսված բոլոր միջոցների օգտագործմամբ: Կից ներկայացվում են հայտարարության մեջ նշված փաստերը հաստատող տեսանյութը և ձայնագրությունը: 30.07.2016թ.

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am