Այս պահին Եղիշե Պետրոսյանի տունը ոստիկաններով է շրջապատված. armlur.am

Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի հետ: Նախ հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հավաքվածներին Եղիշե Պետրոսյանը, ներկայացնելով երթուղին, ասաց, որ վերջնակետը լինելու է Խորենացու փողոցը: Սակայն անսպասելի կերպով ցուցարարները Սարի թաղ մտան, որտեղ զանգվածային բախումներ սկսվեցին: Եղիշե Պետրոսյանից փորձեցինք պարզել` ինչու նման բան պատահեց, և կայի՞ն արդյոք սադրիչներ, ինչպես վստահեցնում են որոշ ներկաներ: Եղիշե Պետրոսյանը հայտնեց, որ դեպի Սարի թաղ ուղեւորվելու պահին իրեն շատ վատ է զգացել, բարեբախտաբար, Սարի թաղի բնակիչներն են իրեն օգնել, ապա շտապօգնություն են կանչել: «Ես մոտ ժամուկես բուժօգնություն ցույց տված մարդկանց տանն էի: Ապա ինձ տեղափոխել են տուն, հիմա ես տանն եմ՝ անկողնային պառկած եմ: Իմ սիրտը վիրահատված է, երբ վազեցի, ինքնազգացողությունս վատացավ, մարդիկ նկատեցին ու օգնություն ցույց տվեցին»,- պատմեց Ե. Պետրոսյանը: Նա ասաց, որ այս պահին իր տան մուտքի մոտ ոստիկաններ են կանգնած: «Ես ինձ վատ եմ զգում, անկողնային ռեժիմի մեջ եմ, իսկ ոստիկանները պաշարել են իմ տունը: Տան մուտքի մոտ կանգնած մեկը ոստիկանական համազգեստով է, իսկ մյուս երկուսը՝ քաղաքացիական են հագել: Եկել են ու սպասում են, թե ես երբ եմ անկողնային ռեժիմից դուրս գալու, որ բերման ենթարկեն: Իսկ ես վատառողջ եմ, եթե առողջ լինեի, ապա ինքնուրույն կգնայի»,- հազիվ լսելի ձայնով արտասանեց Ե. Պետրոսյանը: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am