«Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին.կրակում և պայթուցիկներ էին նետում».«Ա1+»-ի լրագրող.տեսանյութ

«Լրագրողներին զգուշացրին՝ տեղափոխվել մի տարածք, որտեղ էլ եղան առաջին պայթյունները: Իմ դիտարկմամբ՝ լրագրողները թիրախավորված էին: Առավելապես ագրեսիվ էին այն լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ, որոնք տեսաձայնագրող սարքեր ունեին, և, երբ տեսախցիկների լույս էին տեսնում, կարծես կրակում էին այդ ուղղությամբ, պայթուցիկներ էին նետում: Չկարողացա հաշվել, թե մեր գլխին քանի պայթյուն եղավ: Երբ սարիթաղցիներից մեկը մեզ մոտեցավ, վերքերս մշակեց, մենք այդ ժամանակ ուղիղ եթերում աշխատում էինք: Քաղաքացին իր օգնությունն առաջարկեց՝ հիվանդանոց տեղափոխելու հարցում, ուրախացանք, մտածեցինք, որ կարճ ժամանակ անց հիվանդանոցում կլինենք: Բայց ճանապարհին ոստիկանները կանգնեցրին, չնայած՝ «Ա1+»-ի անձնակազմն էր, համապատասխան վկայականը ցույց տվեցինք, ուղղակի մեզ դուրս շպրտեցին՝ մահակների կիրառմամբ: Եվ այդպես փողոցում մնացինք միայնակ, մինչև 1in.am-ի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն էր եկել իր լրագրողների հետևից: Միասին Սարի թաղի փողոցներում քարշ գալուց հետո տեսանք շտապօգնության մեքենա, բժիշկներն այդ ժամանակ օգնություն ցույց տվեցին»,-երեկվա  միջադեպի  մասին  պատմեց  «Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանն,ով   այս պահին գտնվում է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:   Ավելի  մանրամասն՝ տեսանյութում

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am