Ոստիկանները լրագրողներին հրահանգել են հավաքվել մի տեղ և պայթուցիկներ են նետել նրանց ուղղությամբ. Հետք

«Ա1+» լրատվամիջոցի լրագրող Ռոբերտ Անանյանն այս պահին շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Երեկ երեկոյան քաղաքացիների բողոքի ցույցը լուսաբանելու ժամանակ «Սարի թաղում» լրագրողը վնասվածքներ է ստացել: Ոստիկանների նետած պայթուցիկներից վնասվել են Ռոբերտի երկու ոտքերը: Աջ ոտքին ստացել է երկու բեկորային պատռվածք, ձախ ոտքին՝ մեկ նմանատիպ վնասվածք, ձեռքը նույնպես վնասվել է: Իսկ գլխավերևում պայթող նյութերից, ձայներից ուժեղ գլխացավ ունի: Ռոբերտը նշեց, որ ոստիկանական գործողությունից առաջ ոստիկանները լրագրողներին զգուշացրել են հեռանալ տարածքից և առանձնանալ: Լրագրողները հիմնականում կատարել են պահանջը, սակայն ոստիկանների կողմից նետված առաջին պայթուցիկները նետվել են հենց լրագրողների ուղղությամբ: «Իմ տպավորությամբ, թիրախավորված էին լրագրողները, հատկապես տեսախցիկ ունեցողները: Կարծում եմ՝ ոստիկանները գործողություններից առաջ միտումնավոր էին լրագրողներին առանձնացնում մեկ վայրում, որպեսզի ավելի հեշտ նրանց չեզոքացնեն»,-ասում է լրագրողը: Ռոբերտը պատմեց, որ երեկ, ժամը 22.30-ից սկսած, անընդհատ լսվել են պայթյունի ձայներ, կրակոցներ, և ոչ ոք չէր հասկանում, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ քաղաքացիների շրջանում շփոթմունք կար, քանի որ նրանք ընդհանրապես քար չեն նետել, ոչ մի միջոց չեն կրառել ոստիկանների դեմ, պարզապես պաշտպանվողի դերում էին: Ռոբերտ Անանյանն ասաց, որ ինքն ու օպերատոր Տիգրան Բադալյանը ևս թիրախում են հայտնվել: Տիգրանը թեթև մարմնական վնասվածք է ստացել և, Ռոբերտի տեղեկություններով, չի դիմել հիվանդանոց: «Լուսաձայնային նռնակներ էին նետում: Պայթում էին մեր գլխավերևում, ոտքերի տակ և չէինք կարողանում հաշվել, թե ինչքան նռնակ պայթեց մեր կողքին:  Այնուամենայնիվ, շարունակում էինք մեր աշխատանքը, զգում էինք, որ վնասվածքներ ունենք, բայց ապահովում էինք ուղիղ եթերը»,-պատմում է լրագրողը: Ռոբերտին առաջին բուժօգնությունը ցուցաբերել են «Սարի թաղի» բնակիչները, մշակել են վերքերը: Իսկ նրանցից մեկն առաջարկել է իր ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց: Ճանապարհին՝ դեռ «Սարի թաղից» դուրս չեկած, համազգեստով ոստիկանները, Ռոբերտի հիշելով՝ «կարմիր բերետավորներ», կանգնացրել են ավտոմեքենան: Հարցրել են, թե ովքեր են և լրագրողները ներկայանալով ցույց են տվել լրագրողական վկայականները: Ոստիկանները քաշելով պոկել են «Ա1+»-ի օպերատորի «բեյջը»: «Մեզ ուղղակի դուրս շպրտեցին ավտոմեքենայից: Մահակների ձայներ էր լսվում: Չգիտեմ Տիգրանը դրանից հարվածներ ստացել է, թե ոչ, ես էլ արդեն չէի հասկանում, ինձ խփում են, թե ընկնում եմ գետնին: Շատ շոկային իրավիճակ էր: Տեղաշարժման այլ միջոց չունեինք, ստիված այդ վիճակով սկսեցինք ոտքով քայլել»,-ասում է Ռոբերտ Անանյանը: Դրանից հետո ճանապարհին հանդիպել են «Առաջին լրատվականի» խմբագրին, ով փնտրել է իր լրագրողներին: Ռոբերտի խոսքերով՝ մոտ 40 րոպե այդ վնասվածքներով քայլել է «Սարի թաղի» փողոցներով, մինչև ճանապարհին հանդիպել են շտապօգնության ավտոմեքենայի: Բժիշկները օգնություն են ցույց տվել Ռոբերտին և տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ռոբերտն ասում է, որ չի կարողանում ոտքի վրա կանգնել, վերքերը ոտքի ծալվող հատվածում են: Լրագրողը նշեց, որ դեռ չի խորհրդակցել իր լրատվամիջոցի ղեկավարության հետ, սակայն մտադրված է պաշտպանել իր իրավունքները: «Ես ուզում եմ ստանալ իրավական գնահատական, թե ինչու նման իրավիճակում հայտնվեցինք, ինչու թիրախավորվեցինք, ինչու նման վնասվածքներ ստացանք, ինչու ես ստիպված պետք է չաշխատեմ նաև նյութական վնասներ կրեմ և այլն»,-ավելացրեց Ռ. Անանյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am