Զիջումներ`Սիրիայի հարցում
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը մոտ են փոխզիջում ձեռք բերելուն` Սիրիայում խաղաղ կարգավորման նպատակով կայանալիք բանակցություններում: Այս մասին գրում է Bloօmberg-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի աղբյուրին: Արևմտյան դիվանագետներից մեկի խոսքով` ՌԴ-ն համաձայնել է գագաթնաժողովին «Իսլամի բանակի»՝ Սաուդյան Արաբիայի կողմից աջակցություն վայելող ընդդիմադիր կազմակերպության պատվիրակության մասնակցությանը: Իրենց հերթին, ամերիկացիները համաձայնել են Ժնև պատվիրակության այն կազմի ժամանելուն, որը ցանկանում է Մոսկվան: Խոսքը խորհրդակցություններում Սիրիայի կառավարության ղեկավարի նախկին տեղակալ Քադրի Ջամիլի և քրդերի առաջնորդներից մեկի` Սալեհ Մուսլիմի մասին է: Նրանց դեմ էր Սաուդյան Արաբիան
