Արցախում անհանգստացած են

14:50 Արդեն որերորդ օրն է՝ Արցախում մեծ անհանգստությամբ հետեւում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը: ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը: Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա: Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից: Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը եւ խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ: Մենք դիմում եւ ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը՝ կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժենալ ներկա և ապագա սերունդների համար: «Ազատ Հայրենիք» կուսակցություն «Հայ Հեղափոխական դաշնակցություն» Արցախի ժողովրդավարական կուսակցություն «Շարժում-88» կուսակցություն   30 հուլիսի, 2016թ. ք. Ստեփանակերտ

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am