Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են

Էլեկտրոնային լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ հուլիսի 29-ի ուշ երեկոյան Սարի թաղում ոստիկանության ու ցուցարարների միջև տեղի ունեցած բախման արդյունքում տուժել են լրագրողներ ու օպերատորներ, ովքեր կատարում էին իրենց աշխատանքը: Մասնավորապես՝ ծեծի են ենթարկվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կարլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը, Սարի թաղում ՍիվիլՆեթի լրագրողի և օպերատորի ոտքերի տակ պայթուցիկ է պայթել, ինչի հետևանքով նրանք վնասվածքներ են ստացել։ Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը: Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաև Լրագիր.am-ի օպերատորը, իսկ Life-ի օպերատորը տեղափոխվել է հիվանդանոց: Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը (աղբյուրը`http://news.am/arm/news/339646.html):Հաշվի առնելով այդ ամենը՝ դատապարտում ենք ուժային կառույցների կողմից Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող իրադարձությունները լուսաբանող լրագրողների ու ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ իրականացված գործողությունները, որոնք խոչընդոտել են լրագրողի մասնագիտական պարտականությունների կատարմանը։ Պահանջում ենք անհապաղ քննության առնել լրագրողների նկատմամբ իրականացրած բռնության դեպքերը, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մեղավորներին  ենթարկել պատասխանատվության: Կոչ ենք անում ՀՀ ոստիկանությանը հարգել ԶԼՄ ինստիտուտը, լրագրողի աշխատանքը, տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը: Զերծ մնալ ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ ֆիզիկական բռնություն կիրառելուց:  Բացի այդ, հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը` Հայաստանում լրագրողի մասնագիտության անպաշտպանվածության վրա:Կատարվածն անթույլատրելի է, հակասում է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքի ուժով ամրապնդված նորմերին, ազատ մամուլի ու խոսքի ազատության ժողովրդավարական արժեքների հաստատմանը:

«Մեդիա և իրավունք»
«Լրագրողների միավորում»
«Ազատ լրագրողների ասոցիացիա»

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am