Փաստաբանների պալատը դիմում է պատկան մարմիններին

ՀՀ Փաստաբանների պալատի հայտարարությունը Տեսանյութերից և լրագրողների ու այլ անձանց հայտարարություններից պարզվում են, որ վերջին օրերին, մարդկանց հավաքների հետ կապված, քաղաքացիների, այդ թվում՝ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ, որոշ ոստիկանների կողմից կիրառվել են ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ։ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը թույլ է տալիս ոստիկանությանը իրականացնել հարկադրանքի բնույթի լիազորություններ, եթե դրանց իրականացումն ուղղված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պիտանի են, անհրաժեշտ և չափավոր:

Իզուր չէ, որ միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ կարևորվում են անհրաժեշտության և համաչափության սկզբունքները։ Հարկադրանքի լիազորություն ունեցող պաշտոնատար անձինք միայն այս սկզբունքներով ղեկավարվելիս կարող են ժողովրդի մոտ ձևավորել և պահպանել արդարության զգացումը։ Այս սկզբունքները խախտելու դեպքում, անկախ նրանից, թե ինչ «վեհ» նպատակներով են դրանք խախտվել (օրինակ՝ քաղաքացու կյանքի համար վտանգավոր է ՊՊԾ գնդի մոտ գտնվելը և այդ «շահի» համար նրան պետք է «հիմնավոր» վախեցնել, որ այլևս չվերադառնա), հասարակության մոտ առաջանում են անարդարության, անպաշտպան լինելու, անվստահության և ատելության զգացումներ։ Եվ հաշվի առնելով ապրիլյան քառօրյա դեպքերի համատեքստում դրսևորված մեր հասարակության համարձակ կեցվածքը, թվարկված բացասական զգացումները մարդկանց մղում են առավել ակտիվ գործողությունների։ Ամփոփելով վերոգրյալը, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը՝ – դատապարտում է՝ հարկադրական բնույթի լիազորություններ կիրառելիս պիտանիության, անհրաժեշտության և համաչափության սկզբունքները խախտած ոստիկանների գործողությունները, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու գործողությունները, – կոչ է անում պատկան մարմիններին՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի և հրապարակային ուսումնասիրել ֆիզիկական ուժ և հարկադրանքի միջոցներ կիրառած ոստիկանների արարքները և մեղավոր անձանց ենթարկել պատասխանատվության. – զորակցություն է հայտնում լրագրողական համայնքին։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am