Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է

Ազատ դեմոկրատներ կուսակցությունըխստորեն դատապարտում է ոստիկանական բռնություններն անզեն քաղաքացիների նկատմամբ   Երեկ՝ հուլիսի 29-ի երեկոյան, ինչպես նաև դրան նախորդած օրերին,  ՀՀ ոստիկանությունը գործադրել է անհամաչափ ուժ և ակնհայտ բռնություն իրենց բողոքի ձայնն արտահայտող խաղաղ ցուցարարների նկատմամբ: Այս ընթացքում նաև անօրինական կերպով ոստիկանական բաժիններ բերման են ենթարկել քաղաքացիներին՝ սահմանափակելով նրանց հիմնարար իրավունքները: Ոստիկանությունն անզեն քաղաքացիների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և լուսաձայնային պայթուցիկներ, անխնա ծեծի ենթարկել խաղաղ ցուցարարներին և ակցիաները լուսաբանող լրագրողներին՝ նրանց նկատմամբ իրականացնելով անթույլատրելի պատժիչ միջոցներ և պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ: Մենք դատապարտում ենք անզեն քաղաքացիների և իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ հատուկ միջոցների կիրառումը և բռնությամբ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելը: Ակնհայտ հանցավոր գործելաոճ ենք համարում ոստիկանության բացահայտ թողտվությամբ և աջակցությամբ քաղաքացիական հագուստով անձանց խմբերի սադրիչ և անմարդկային գործողությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ, որոնք հստակ երևում են նաև տեսագրություններում: Վստահ ենք, որ Հայաստանի  Հանրապետությունում իրավիճակի ապակայունացումը և արյունահեղությունը կարող է բերել անդառնալի հետևանքների ՀՀ թե՛ ներքին և թե՛ արտաքին կյանքի համար և այդ ամենի ողջ պատասխանատվություն կրում է  իշխանությունը: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնություն գործադրելուց, ժամ առաջ վերջ դնել բռնություններին և  առաջացած ճգնաժամը լուծել բացառապես քաղաքական ճանապարհով՝ բանակցություններով և խաղաղ միջոցներով: Պահանջում ենք իրականացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություններն իրականացնողներին, այդ թվում քաղաքացիական հագուստով ակնհայտ սադրիչ և բռնի գործողություններ իրականացրած անձանց ինքնությունը: Ապահովել հասարակական թափանցիկ վերահսկողություն իրավական  ողջ գործընթացի նկատմամբ, ինչպես նաև Ազգային ժողովում ստեղծել այս դեպքերը ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով: Ակնհայտ է, որ իշխանությունների նման գործելակերպը չի նպաստում ՀՀ ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը՝ հատկապես ՀՀ և ԼՂՀ անվտանգության երաշխիքների ապահովմանը, հարված է հասցնում առանց այն էլ արժեզրկված պետական և քաղաքական ինստիտուտների կայացման գործընթացին, էլ ավելի է խորացնում երկրում առկա ճգնաժամը, թուլացնում պետության ներքին դիմադրողականությունը՝ բազմապատկելով ներքին և արտաքին մարտահրավերների հաղթահարման հնարավորությունները:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 30 հուլիսի, 2016թ. ք. Երևան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am