Հորդանանի սահմանապահները կրակ են բացել. կա 12 զոհ
Հորդանանի սահմանապահները կրակ են բացել մարդկանց խմբի ուղղությամբ, ովքեր փորձել են հարևան Սիրիայից ապօրինաբար ներթափանցել երկրի տարածք: Վերջին տվյալներով՝ 12 մարդ սպանվել է, կան վիրավորներ՝ հաղորդում է BBC-ն: Սահմանապահ ծառայության տեղեկատվությամբ՝ սահմանը հատելու փորձին մասնակցել է 30 մարդ, նրանցից ոմանք եղել են զինված: Նշվում է, որ սահմանապահները առգրավել են մոտ 2 մլն պարկուճ՝ թմրանյութերով:
