«Երբ «ապստամբության» մեջ առկա է բռնության տարր, բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի». Գևորգ Կոստանյան

Հուլիսի 17-ին, երբ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները զենքով գրոհեցին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, քաղաքական ու հասարակական շրջանակները զգուշորեն քննադատեցին զինված խմբին՝ համարելով, որ նրանք այդ ծայրահեղ քայլին դիմել են իրավիճակի պարտադրմամբ, քանի որ տարիներ շարունակ հրավիրված հանրահավաքներն ու երթերը արդյունք չեն տվել: Երկրում առկա անարդարության մթնոլորտը ավելի է խորացել: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: -Պարո՛ն Կոստանյան, այսօր ամենատարբեր գնահատականներով՝ մեր երկրում աննախադեպ իրավիճակ է: Մարդիկ զինված ապստամբություն են սկսել, սակայն իրավապահ համակարգը բռնություններով ճնշում է շարժումը: Մինչդեռ իրավաբանների կողմից տեսակետ հրապարակվեց, որ մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերով պաշտպանված է «ապստամբության» իրավունքը: Այդ դեպքում ինչո՞ւ չի հարգվում այն: -Չկա մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված որեւէ միջազգային կոնվենցիա, որով պաշտպանված է ապստամբության իրավունքը: Նման իրավունք չկա մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պաշտպանած իրավունքների շարքում, նման իրավունք պաշտպանված չէ նաեւ ՄԱԿ-ի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրով: -Որպես հիմնավորում նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: -Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ մարդու իրավունքերի համընդհանուր հռչակագիրը թեեւ չափազանց կարեւոր եւ, կարելի է ասել, դարակազմիկ փաստաթուղթ է, սակայն ֆորմալ միջազգային իրավունքի տեսանկյունից այն ունի միայն խորհրդատվական նշանակություն: Հռչակագրի նախաբանի 3-րդ մասում իսկապես նշում կա ապստամբության մասին, սակայն տրամագծորեն այլ տեսանկյունից: Տրամաբանությունը հետեւյալն է՝ անհրաժեշտ է պաշտպանել հռչակագրում նշված իրավունքները, որպեսզի տեղի չունենա այնպիսի անցանկալի երեւույթ, ինչպիսին ապստամբությունն է: -Դա չի՞ նշանակում՝ արդյոք եթե մարդկանց իրավունքները տարիներ շարունակ հետեւողականորեն ոտնահարվում են, ու չկա պայքարի այլ խաղաղ եւ քաղաքակիրթ մեթոդ, հնարավո՞ր է, որ մի օր էլ իրենց խախտված իրավունքները պաշտպանելու համար ապստամբեն, այդ թվում եւ զենքով: Ասել է թե՝ մարդիկ ինքնաբերաբար ստանում են ապստամբելու իրավունքը հենց ՄԱԿ-ի հռչակագրով: -Ո՛չ, չի նշանակում, բացատրեմ ինչու: Նախ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ նկատի ունենք «ապստամբություն» ասելով: Հռչակագրի անգլերեն հիմնական տեքստում օգտագործվում է rebellion բառը, որը կարող է թարգմանվել հայերեն նաեւ որպես «խռովություն» կամ «դիմադրություն»: Անհրաժեշտ է տարանջատել «ապստամբության» երկու տարբերակ՝ օրենքով չարգելված որեւէ եղանակով, կամ բռնության միջոցով: Այստեղ ապստամբություն ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ ժողովրդի մի հատվածի գործողությունները՝ ուղղված իշխանություններին կամ իշխանությունների որեւէ որոշումը փոխելուն: Մեր օրենսդրությունը, ինչպես նաեւ Հայաստանի կողմից վավերացված մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերը պարունակում են օրենքով չարգելված եղանակների բազմաթիվ հնարավորություններ: -Այդ թվում եւ ապստամբությա՞ն: -Օրինակ՝ իմ կարծիքով խաղաղ հավաքը, երթը, ցույցը նման «ապստամբության» կամ դիմադրության վառ օրինակ են: Մյուս կողմից, երբ այդ «ապստամբության» կամ դիմադրության մեջ առկա է բռնության որեւէ տարր, ապա մենք բախվում ենք մի չափազանց վտանգավոր իրավիճակի: Ստացվում է, որ մարդկանց մի խումբ որոշում է վերականգնել իր խախտված իրավունքները՝ խախտելով այլոց իրավունքները: Օրինակ՝ ոչ միայն միջազգային իրավունքի տեսանկյունից, այլ նաեւ առողջ դատողության տեսանկյունից աբսուրդային կլինի պնդել, որ որեւէ միջազգային կամ ներպետական փաստաթուղթ կարող է իրավունք վերապահել որեւէ անձի կամ անձանց խմբի՝ այլոց կյանքի կամ առողջության դեմ ոտնձգություն կատարելու եղանակով պաշտպանել իր խախտված իրավունքները: Սա է պատճառը, որ մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված հիմնական փաստաթղթերը պարունակում են նորմ, որ փաստաթղթում պաշտպանված որեւէ իրավունք չի կարող օգտագործվել մեկ այլ անձի մեկ ուրիշ իրավունք ոտնահարելու համար: Օրինակ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը: Իսկ Ձեր մատնանշած Հռչակագրի վերջին 30-րդ հոդվածը բառացիորեն նշում է՝ «Սույն Հռչակագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որեւէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի արարք, որոնք նպատակաուղղված լինեն սույն Հռչակագրում շարադրված իրավունքներն ու ազատություններն ի չիք դարձնելուն»: -Այսպիսով, ըստ Ձեզ՝ միջազգային որեւէ նորմով պաշտպանված չէ ապստամբելու իրավունքը: Այս համատեքստում պայքարի ծայրահեղ քայլին դիմած «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին ի՞նչ է սպասվում: -Իրավակա՞ն առումով նկատի ունեք: -Անշուշտ, իրավական հանգուցալուծումը ո՞րն է: -Դուք գիտեք, որ հարուցված է քրեական գործ, եւ իրավիճակը, ինքնին, դեռեւս ակտիվ եւ զգայուն փուլում է, վարույթն իրականացնող մարմնի կողմից բազմաթիվ գործողություններ են իրականացվում, եւ հիմա իրավական հստակ գնահատական տալու համար դեռ վաղ է: Ինչ վերաբերում է Ձեր նշած հանգուցալուծմանը, ապա դա էլ ուղիղ կախված է հստակ իրավական գնահատականից: Հիմա իրավական հանգուցալուծման առումով որեւէ կանխատեսում անելը ճիշտ չէ:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am