1in.am-ի լրագրող. «Այնպիսի վիճակ էր, որ հաշվի չէին առնում, լրագրո՞ղ ես, թե՞ չէ »

1in.am-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը aravot.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է տուժել հուլիսի 29-ի դեպքերը լուսաբանելիս: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցություններ էր վարում ոստիկանների հետ: Դա այն վայրն էր, որտեղ հավաքված էր ամբողջ ժողովուրդը: Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը նրան ասում էր, որ տանի ժողովրդին, մեկ էլ տեսա, որ Արմեն Մարտիրոսյանին տարան ոստիկանության կողմը: Այնպես էր ստացվել, որ երկու շարք էր՝ ոստիկանություն եւ ժողովուրդ: Նաեւ մի տղամարդու տեսա քաղաքացիական հագուստով, ոստիկան էր հաստատ: Նա ասաց, որ վերեւ բարձրանանք, որովհետեւ հատուկ գործողություններ են սկսելու: Ես բավականին վերեւ էի բարձրացել իմ օպերատորի՝ Դավիթ Հարությունյանի հետ, բայց միեւնույն է տուժեցի»,- ասում է Մարիամ Գրիգորյանը: Նրա հիշելով, անկանոն ձեւով պայթուցիկներ են նետվել մարդկանց մեջ. «Այնքան անկանոն էին նետվում այդ պայթուցիկները, որ տներ սկսեցին վառվել: Պայթուցիկներից մեկն էլ ընկավ ոտքիս վրա, թե ոտքիս մոտ, լավ չեմ պատկերացնում, ամեն դեպում ոտնաթաթիս հատվածն ամբողջությամբ այրվել է… Ես նաեւ մի մարդու տեսա, որի դեմքն էր վառվել պայթուցիկներից»: Մարիամ Գրիգորյանին հիվանդանոց են տեղափոխել, վիրակապել են վնասված ոտքը, մշակել վերքը, այժմ նա տանն է: 1in.am-ի լրագրողը տեղեկացրեց, որ նման վնասվածք է ստացել նաեւ իրենց օպերատորը, բայց ոտքի ավելի վերեւի հատվածում: Նա հավելեց, որ հարձակվել ու կոտրել են օպերատոր Դավիթ Հարությունյանի տեխնիկան, մահակներով մեջքին էին խփել: «Այնպիսի վիճակ էր, որ հաշվի չէին առնում, լրագրող ե՞ս, թե չէ»,- նշում է լրագրողը: Հավելենք, որ 1in.am-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը տուժել են Սարի թաղում: Կան բազմաթիվ վիրավորներ, բուժհաստատություն դիմած մարդկանց թիվը 60-ն է, հայտնի չէ բերման ենթարկվածների թիվը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am