Սա ազգային-ազատագրական պայքար է, սա իշխանության համար պայքար չէ. Վարուժան Ավետիսյան

«Այսօր բոլոր պրոցեսները ուղղակիորեն կառավարվում են դրսից: Ես Ռուսաստանի մասին եմ խոսում: Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարը ճնշելու և մեզ լիկվիդացնելու պրոցեսը կառավարվում է ոչ Հայաստանից»,- այս մասին ֆեյսբուք սոցիալական ցանցում «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանի անունից հայտարարություն է տարածել Տիգրան Խզմալյանը: «Այս բոլոր ճնշումները Ռուսաստանի արտաքին կառավարման ներքո են: Ակնհայտ է, որ այսօրվա Հայաստանի իշխանություններն ընդամենը նրանց ադմինիստրատորն են տեղում, լուռ ու մունջ, ուժային մարմինների միջոցով մեր ժողովրդի դեմ գործողություններ են կատարում` ազգային հերոսների են սպանում, վիրավորում: Այսօր ոչ թե սերժյան բանդան, այլ իրենց կրեմլյան հովանավորներն են իրենց ձեռքը վերցրել ժողովրդի դեմ ուղղված գործողությունների կառավարումը: Վերջապես հասկանանք, սա ազգային ազատագրական պայքար է, սա իշխանության համար պայքար չէ, հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարն է` ընդդեմ գաղութացման: Մենք ուզում ենք, որ և՛ մեր ժողովուրդը, և՛ միջազգային հանրությունը վերջապես իմանան, որ սա ռուսական գաղութատիրության դեմ ձևավորվող ազատագրական պայքար է: Այսօր բացի Ռուսաստանից, աշխարհի ոչ մի երկրում այս ազատագրական շարժման դեմ չեն գնում, չեն հալածում, չեն ձերբակալում: Ոստիկանության գունդի ղեկավարների դարակներում կգտնեք ռուսական փաստաթղթեր, ռուսական կազակական գնդերի փաստաթղղթեր, շքանշաններ: Գաղտնի՞ք է, որ սա ռուսական ադմինիստրացիա է, թե՞ մեր երկրի Հակաօդային պաշտպանությունը Զիմբաբվեն մեր ձեռքից վերցրեց: Թե՞ մեր երկրի ստրատեգիական նշանակության օբյեկտները Կոլումբիան է մեր ձեռքից վերցրել: Թե՞ մեր սահմանը Անգլիան է հսկում: Մի՞թե սրանք քիչ հիմքեր են օտար գաղութատիրության դեմ պայքար սկսելու համար»,- ասված է Վարուժան Ավետիսյանի հայտարարությունում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատեց, որ Ադրբեջանին 3 տարածքներ է հանձնելու Սրան հանե՛ք՝ մարդ չմեռնի էլ․․․ Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի մասին «Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է… Նիկոլը պատրաստ է ներում շնորհել ու բանտերից բաց թողնել անգամ մանկապղծության համար դատապարտվածներին, միայն թե համոզված լինի՝ առաջիկա ընտրություններում իրեն կընտրեն. փաստաբան Հանցագործություն կատարածին կրկին թույլտվություն տալու և վարորդականի պատմության տարբերությունն ի՞նչ է Ձայն տալով ընդդիմադիր ուժերին` ձայն եք տալիս ՀՀ-ի վերածնունդին. Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am