Ադրբեջանական հեռուստաընկերությունը փակվել է Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույց անելու համար
Ադրբեջանը սերտ կապեր ունի Թուրքիայի հետ, և Անկարան շարունակաբար աջակցում է Բաքվին Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի հետ կապված հակամարտության գործում: Բաքուն էլ ամեն կերպ աջակցում է Անկարային: Նման կարծիք է հայտնել Reuters գործակալությունը` տեղեկացնելով, որ Ադրբեջանի Վերաքննիչ դատարանը անվավեր է ճանաչել ANS հեռուստաընկերության արտոնագիրը` հիմնվելով Ազգային հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի վրա: Օրենքը թույլ է տալիս իշխանություններին փակել լրատվամիջոցը, որը կասկածվում է ծայրահեղական քարոզչություն հեռարձակելու մեջ: ANS հեռուստաընկերությունը փակվել է թուրք ընդդիմադիր իսլամական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ հարցազրույց անցկացնելու համար, որին թուրքական իշխանությունները մեղադրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
